Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հիվանդագին ստախոս բաքվեցի Մամեդյարովը

Հիվանդագին ստախոս բաքվեցի Մամեդյարովը
23.05.2017 | 00:39

Լռելով մոտ 17 օր, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը մայիսի 15-ին, այնուամենայնիվ, որոշեց «մեկնաբանել» Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ապրիլի 28-ին Մոսկվայում ունեցած հանդիպումները։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Հայաստանը նախընտրել էին առանձնապես չտարածվել. երևի առայժմ պարզապես ասելիք չկար։ Չէ՞ որ արցախյան հարցում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները հայտնի են և շատ են բարձրաձայնվել։ Եվ պետք չէ ասել, թե Երևանի ու Մոսկվայի «լռության» պատճառը մայիսյան «տոնական դադարներն» են. դա ամենևին էլ այդպես չէ, չէ՞ որ հենց նույն ժամանակամիջոցում Ռուսաստանն ու Հայաստանը ժամանակ գտել են խոսելու Սիրիայի բազմաչարչար ժողովրդին Երևանի մարդասիրական օգնության շարունակման մասին։ Այսպիսով, Մոսկվայի ու Երևանի դիրքորոշումներն առնվազն անփոփոխ են, և նրանք սպասում են, թե էլ ինչ է փչելու ապշերոնցիների խելքին։


Ավա՜ղ, Ապշերոնում կա՛մ առհասարակ մտածել չգիտեն, կա՛մ մոռացել են, կա՛մ էլ ուղղակի այնքան են տարվել սեփական էժանագին քարոզչությամբ, որ արդեն ի վիճակի չեն ազատվելու կարծրատիպերից, որոնք, ընդգծեմ, քիչ են ազդում նույնիսկ ադրբեջանական հասարակության վրա։ Չէ՞ որ, այնուամենայնիվ, առաջատար վերլուծաբանները, չեմ բացառում, որ նաև Բաքվում, դեռ մեկ տարի առաջ նշում էին, որ 2016 թ. պատերազմական գործողությունների բռնկումից հետո (որ դրանք հրահրել էր հենց Ադրբեջանը, ընդունել է անձամբ Իլհամ Ալիևը) բանակցություններ են տեղի ունեցել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Արդյունքում, համարյա պաշտոնական մակարդակով հաղորդագրություններ երևացին, որոնք պնդում էին, թե «կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել շփման գծի շրջանում իրավիճակի մշտադիտարկման ուղղությամբ, միաժամանակ ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ինչպես նաև հայտարարել են կարգավորման մի շարք հարցերում փոխըմբռնման մասին»։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ Բաքուն իր ստորագրությունը չի դրել ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի տակ։ Եվ հասկանալի դարձավ, որ Բաքուն միանշանակ ապակառուցողական է, ինչն ընդգծեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև 2017-ի սկզբին. խոսելով հակամարտության կարգավորման հեռանկարների մասին, նա հայտարարեց, որ «վիճելի շատ հանգամանքների առնչությամբ, միջնորդների ջանքերով, Ադրբեջանին ու Հայաստանին հաջողվել է էապես մոտեցնել դիրքորոշումները», սակայն «մնում են մի շարք հանգամանքներ, որոնց առնչությամբ առայժմ փոխըմբռնում չի հաջողվել ձեռք բերել»։ Բացի այդ, նշվել է, որ «Բաքվի ու Երևանի միջև դեռևս տարաձայնություններ կան հակամարտության կարգավորման քայլերի հետևողականության առնչությամբ»։


Հարցի էությունն այն է, որ «հակամարտության կարգավորման քայլերի հետևողականության առնչությամբ տարաձայնություններ» ասելով պետք է հասկանալ, որ չեն զուգադիպում ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահ երկրների դիրքորոշումները։ Ես նախընտրել և նախընտրում եմ խոսել նախ և առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասին. Ֆրանսիան վաղուց արդեն «լուսանցքում» է, երբ Փարիզում սկսվեց ԱՄՆ-ի բացահայտ խամաճիկների ընտրության շրջանը` ի դեմս Սարկոզիի և Օլանդի, հիմա էլ` Մակրոնի։ Եվ, բացի ինձնից, այլ փորձագետներ էլ են բազմիցս նշել, որ ԱՄՆ-ը, սկսած մոտավորապես 2005-2006 թթ., փաստորեն լիովին ադրբեջանամետ դիրք է բռնել և Բաքվի նման պահանջներ է ներկայացնում Հայաստանին ու Արցախին։ Ճիշտ է նաև, որ Լավրովը, բավական լղոզված ձևով, ինքն էլ է նկատել. հանդես գալով 2016-ի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, ռուսական դիվանագիտության ղեկավարը, ուշադրություն հրավիրելով միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումն արգելակելու և հակամարտության գոտում դիտորդների թվի ավելացումից հրաժարվելու վրա, որպես խոչընդոտներից մեկը մատնանշել է ոչ թե Ադրբեջանի դիրքորոշումը, այլ «կոնսենսուսի բացակայությունը ԵԱՀԿ-ի ներսում»։ Է՞լ ինչ ապացույցներ են պետք հասկանալու համար, որ հիմա կարգավորման գործի առաջընթացի ճանապարհին գլխավոր խոչընդոտը ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողականությունն է, այլև ԱՄՆ-ի ադրբեջանամետ դիրքորոշումը։


Դա օբյեկտիվորեն թեև ոչ նոր, սակայն առանձնահատուկ իրավիճակ է ստեղծում ամբողջ բանակցային գործընթացում։ Մեկնելով Մոսկվա` բանակցությունների, Ադրբեջանի արտգործնախարարը «Report»-ի ռուսաստանյան բյուրոյին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է, որ, նախ, մոսկովյան հանդիպումը նախաձեռնել է Մոսկվան, երկրորդ, Բաքուն ակնկալում է, որ «զորքերը դուրս կբերվեն Ղարաբաղի շրջակա տարածքներից», երրորդ, Մամեդյարովը հատուկ ընդգծել է, որ «մամուլի համար մոսկովյան հանդիպման փակ լինելու հանգամանքը Ռուսաստանի ԱԳՆ-ի արձանագրային ծառայության պահանջն է», իսկ եթե հանդիպումը կայանալու է փակ դռների հետևում, ապա դա ինքնըստինքյան խոսում է այն մասին, որ ինչ-որ հետաքրքիր բան է սպասվում»։ Ընդ որում, նա բոլորին կոչ է արել բանակցությունների ավարտին սպասել պաշտոնական հայտարարության։ Սակայն նման հայտարարություն չեղավ։ Միայն Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հայտնվեց մամուլի հաղորդագրություն, որը փոքր-ինչ լույս է սփռում իրավիճակի վրա. «Ապրիլի 28-ին Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ս. Լավրովի, Է. Մամեդյարովի և Է. Նալբանդյանի աշխատանքային հանդիպում։ Հանդիպման ընթացքում շարունակվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առաջընթացի հեռանկարների քննարկումը։ Ընդգծվեց 2016-ի մայիսին և հունիսին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը։ Ադրբեջանի և Հայաստանի արտքաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Ս. Լավրովին շնորհակալություն հայտնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու ջանքերի համար։ Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի շուրջ։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ բանակցությունների արդյունքների հիման վրա տեղի ունեցավ նրանց հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների հետ, որի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում տիրող իրադրության շուրջ»։


Եվ ահա հանկարծ Մամեդյարովի հավաստիացումը, այն էլ լավատեսական տոնով։ Նրա խոսքերով` հանդիպման արդյունքներից ինքն այնպիսի տպավորություն է ստացել, թե խաղաղությունը հնարավոր է զորքերի դուրսբերման դիմաց կամ տարածքներ խաղաղության դիմաց սկզբունքով։ «Բանակցային գործընթացի տրամաբանությունը վերջին 12 տարում հենց սա է»,- նախարարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։ Բայց դիվանագիտության մեջ չկա «բանակցություն հանուն բանակցության» հասկացություն, հիշեցրեց Մամեդյարովը. «Բոլորի համար պարզ է, որ Հայաստանը պետք է իր զորքերը հանի Ադրբեջանի գրավյալ տարածքներից», նշելով, ըստ որում, որ հնարավոր է հայ պաշտոնակից Է. Նալբանդյանի հետ նոր հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Ստում է և առանց կարմրելու։ Բանակցությունների «տրամաբանությունն» այդ ուղղությամբ 12 տարի շարունակ շեղել է հենց ԱՄՆ-ը, ոչ թե, ասենք, Հայաստանը կամ Ռուսաստանը, առավել ևս` Արցախը։ Իսկ ես մեկ անգամ ևս հիշեցնեմ բոլորին` թե՛ Հայաստանի ամերիկամետ շրջանակներին, թե՛ Ադրբեջանին, որ, ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումների համաձայն, հակամարտության կողմերը երեքն են, ոչ թե երկուսը, և երբեք այդ սկզբունքը ԵԱՀԿ շրջանակներում չի վերանայվել հօգուտ Ադրբեջանի։ Ինչը նշանակում է, որ առանց Արցախ-ԼՂՀ-ի համաձայնության առհասարակ ոչ մի կարգավորում հնարավոր չէ, իսկ Արցախը, ու նորից մոտավորապես 11-12 տարի առաջ, սահմանադրական կարգով իրեն է կցել (մինչև վերջնական կարգավորումը և տարածքների կարգավիճակի շուրջ բանակցությունները) 1991-92 թթ. «նմուշի» Արցախ-ԼՂՀ-ի շրջակա ամբողջ «անվտանգության գոտին»։


Սա շինծու լավատեսություն է, այն պարագայում, երբ Երևանում ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էին, որ թեև բանակցություններն այլընտրանք չունեն, ադրբեջանցիները Ղարաբաղի շփման գծում դիմում են տարատեսակ սադրանքների, իսկ դա անիմաստ է դարձնում նոր հանդիպումները։ Ինչպես նշել է Նալբանդյանը, հունիսին սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան։ Դրանցից հետո, «անհրաժեշտության դեպքում», կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Նալբանդյանի պատասխանը հստակորեն հասկանալ է տալիս, որ ապրիլի 28-ի հանդիպման ժամանակ «ոչինչ տեղի չի ունեցել»։ Ախր, Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունից էլ է բացահայտորեն բխում, որ պաշտոնական մակարդակով ՌԴ-ն և հակամարտող երեք կողմերից երկուսը բանակցություններում դրական առաջընթաց չեն գրանցել։ Շարունակում է գործել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի ձևաչափը, այսինքն, առաջին հերթին, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում և ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացում։ Ինչին համաձայն չէ հենց Ադրբեջանը, և ինչը ևս ընդգծել է հենց անձամբ Ս. Լավրովը։ Հետևությունն ինքնըստինքյան ակնհայտ է դառնում. Բաքուն աղավաղում է իրադարձությունները և չափազանց «միակողմանի» է մեկնաբանում բանակցությունների իմաստը, համենայն դեպս, այն բանակցությունների, որոնց նախաձեռնողն է եղել ՌԴ ԱԳՆ-ն։ Սա վերացնո՞ւմ է, արդյոք, այն տարակույսները, թե սանկտպետերբուրգյան բանակցային գործընթաց ասելով նկատի է առնվում մի այլ բան, ինչը նշված չէ թղթի վրա, սակայն գոյություն ունի բանավոր պայմանավորվածությունների մակարդակով։ Այսինքն, թե՛ Ադրբեջանի, թե՛ երևանյան ամերիկամետ շրջանակների բազմիցս խաղարկած տխրահռչակ «Լավրովի պլանի» «թեզիսայնությունը», եթե շիտակ խոսելու լինենք։ Իմ կարծիքով վերացնում է, և այն պատճառով (հենց ՌԴ ԱԳՆ-ն մի քանի անգամ պարզաբանել է), որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի, խոսքը 2011 թ. «Կազանի փաստաթղթի» մասին է, որը փոփոխվել է, հաշվի առնելով Հայաստանի պահանջները, որոնցով ոչ միայն նախատեսված է եղել ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, այլև առաջնագծից դիպուկահարների հետքաշում և այլն, և այլն։ Ինչո՞ւ է սա ապացուցված։ Հիշեցնեմ Ս. Լավրովի 2016 թ. հայտարարություններից մեկը. ապրիլի 22-ին Երևանում Է. Նալբանդյանի հետ մեկտեղ անցկացված մամուլի ասուլիսում մեկնաբանելով 2016-ի ապրիլի 1-4-ին հակամարտության գոտում իրադրության սրման պահին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց արած հայտարարությունները, նա ընդգծել է. «Ես կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները միանգամայն անընդունելի են մի պարզ պատճառով. դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի, հակամարտությունը ռազմական, ուժային եղանակով լուծելու կոչեր։ Դա արմատապես հակասում է ԵԱՀԿ ՄԽ-ի, համաշխարհային հանրության դիրքորոշմանը, բայց մենք, ցավոք, արդեն ընտելացել ենք Թուրքիայի ղեկավարության ներկա ձևահնարներին»։


Լավրովն այն ժամանակ բացահայտորեն ընդունեց և ընդգծեց Թուրքիայի դերը Ադրբեջանի կառավարման գործում, հետևաբար, 2016-ի ապրիլյան գործողությունների համար Անկարայի պատասխանատվության չափը։ Հիշելով այս բանը, դժվար է համաձայնել Մամեդյարովի հետ այն հարցում, թե 2017-ի ապրիլի 28-ին ինքը «սթափ լավատեսության լիցք է ստացել վերջին 12 տարվա բանակցային գործընթացի տրամաբանության» շարունակումից, քանի որ այն հազիվ թե շարունակվել է։ Մի՞թե կապիտուլյացիայի դեպքում, ընդ որում, թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, այդ «ճեղքումն» արձանագրված չէր լինի։ Կլիներ։ Ինչո՞ւ ապշերոնյան խանության պահանջների ընդունումը կապիտուլյացիա կլիներ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Մի պարզ պատճառով. 2014-ի աշնանից գործում է մերձկասպյան պետությունների համաձայնագիրը տարածաշրջանում արտատարածաշրջանային երկրների ռազմական ներկայության անթույլատրելիության մասին, իսկ կապիտուլյացիայի դեպքում ամերիկացիներն անմիջապես հակամարտության գոտի կմտցնեն «միջազգային ուժերի» զորախումբ, իսկ ԱՄՆ-ը տարիներ ի վեր բազմիցս ակնարկել է, որ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականներ, որոնք ուղղակիորեն ոչ մի առնչություն չունեն արցախա-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացի հետ։ Բացի ՆԱՏՕ-ից, որովհետև աշխարհում հիմա կա ընդամենը երկու ռազմաքաղաքական դաշինք, ու անձամբ ես շատ դժվար եմ պատկերացնում, թե ԱՄՆ-ը հանդես կգա հակամարտող կողմերի բաժանումն ապահովելուն ԱՊՀ ՀԱՊԿ դաշինքի խաղաղապահ զորախմբի զինծառայողների մասնակցության օգտին։


Այնպես որ, զարմանալի չէ, որ այն օրը, երբ Մամեդյարովը հերթական անգամ խաբում էր համաշխարհային հանրությանն ու իր սեփական հանրապետությանը, ինչպես նաև մայիսի լույս 16-ի գիշերը, ապշերոնցիները հակամարտության գոտում դիմեցին սադրանքների, կառավարող հրթիռներով հրթիռակոծելով Արցախ-ԼՂՀ-ի պաշտպանության բանակի ռազմական օբյեկտները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, որոնք վկայակոչում են սեփական ռազմական գերատեսչությանը, խոսքը «Օսա» տիպի ԶՀՀ-ի և լիցքավորման մեքենայի ոչնչացման մասին է։ Գրանցվել է հրադադարի 55 խախտում, որոնց ընթացքում ապշերոնցիները հայկական դիրքերի վրա տարբեր տրամաչափի հրազենից արձակել են ավելի քան 1200 կրակոց։ Շփման գծի տարբեր տեղամասերում գործադրվել են 60 մմ տրամաչափի ականանետներ (3 ական) և ավտոմատ հաստոցային նռնականետներ (9 ական)։ Արևելյան ուղղությունում Ադրբեջանը արձակել է «հտՈռՍՈ» տիպի մեկ կառավարվող հրթիռ։ Արցախ-ԼՂՀ-ի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել և ճնշել են հակառակորդի ակտիվությունը։ «Հայտարարում ենք, որ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշվում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Իսրայելական «նվերների» կիրառմամբ ադրբեջանական «խաղերը», ինչպես տեսնում ենք, շարունակվում են, Մամեդյարովի կողմից «որպես նեղված սրտի մխիթարանք ուրախ դեմք ընդունելու» գործելաոճը` նույնպես։ Այս տականքները, երևում է, ոչինչ չեն քաղում պատմությունից։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ