Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդուարդ Շարմազանով. Նախագահը անվտանգության տեսլականը ներկայացրել է երկարաժամկետ և ռազմավարական ուղղություններով

Էդուարդ Շարմազանով. Նախագահը անվտանգության տեսլականը ներկայացրել է երկարաժամկետ և ռազմավարական ուղղություններով
24.05.2017 | 19:07

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափում: Հարցերն առնչվել են մեր երկրի զարգացման հեռանկարներին՝ թե քաղաքական և թե տնտեսական համատեքստում, ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին, արտաքին քաղաքական գործընթացներին, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, սահմանային լարվածությանը, խորհրդարանական կառավարման համակարգին և այլ խնդիրների:


Անդրադառնալով ՀՀ իշխանությունների քաղաքականությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է ԱԺ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը՝ կարևորելով, որ պետության ղեկավարը զարգացման, առաջընթացի և անվտանգության տեսլականը ներկայացրել է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ և ռազմավարական ուղղություններով: «Մեր ազգային նպատակն ուժեղ և մրցունակ Հայաստանի կերտումն է՝ ուժեղ նոր սերնդով. դա է Հայաստանի Հանրապետության հարստությունը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:


Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. մեր խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի կամքը պարտադիր լինի բոլորի համար»: ԱԺ փոխնախագահը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունը և հանդուրժողականությունը և հավելել, որ միայն այդ դեպքում կարող ենք հաջողություններ գրանցել արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներում:
Շարմազանովն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին և առաջիկա անելիքներին՝ ընդգծելով, Հայաստանն արտաքին քաղաքական գործընթացներում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն:

Դիտվել է՝ 3041

Մեկնաբանություններ