Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց

Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց
25.05.2017 | 15:41

Խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը վերջին համաներմամբ այսօր ազատ արձակվեց և նստացույց սկսեց կառավարության շենքի դիմաց, ինչպես ինքը փոխանցեց լրագրողներին՝ պահանջով, որ Հայաստանը օրենքի երկիր դառնա: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի տարի առաջ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման պահանջով հանրահավաքային պայքար ծավալելուց հետո 2013-ի սեպտեմբերին խարդախության մեղադրանքով կալանավորվել, ապա հաջորդ տարվա ամռանը դատապարտվել էր։ Նրա պնդմամբ՝ այդպիսով իշխանությունները «շինծու քրեական գործ սարքելով» փորձեցին մեկուսացնել իրեն։


Վոլոդյա Ավետիսյանը կարծում է, որ ազատազրկումը իր համար պատիժ էր գործած մեղքերի համար: Իսկ գործած մեղքեր նա համարում է ՀՀԿ-ին նախագահական ընտրություններում օժանդակելը: «2008-ին, հավատալով, օգնել եմ Սերժ Սարգսյանին, մեր ամբողջ գյուղին ասել եմ՝ ընտրեն Հանրապետականին: Նրա՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ ես ոչ մի վատ բան չեմ տեսել, չեմ լսել: Ամեն մարդ կարող է, չէ՞, զղջալ անօրինականությունների համար: Ես իմ մեղքերը քավեցի այստեղ, որ օգնել եմ հանրապետականներին, Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև հավատացել եմ, որ պտի երկիրը սարքենք»,- «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ավետիսյանը: Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ շարունակելու է իր պայքարը՝ այս անգամ հանուն դատապարտյալների իրավունքների պաշտպանության, նրա կարծիքով, դատապարտյալների համար օրենքը հավասար չի գործում:

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ