Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ
25.05.2017 | 15:41

ՀՀ Գեղարքունիքի մարզը նոր մարզպետ ունի։ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց այդ պաշտոնին նշանակել ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանին: Գեղարքունիքի մարզպետը Ռաֆիկ Գրիգորյանն էր, մայիսի 18-ին նա ազատվեց պաշտոնից՝ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրվելով։

«Պարոն Բոթոյան, մենք մարզպետների ինստիտուտից ակնկալում ենք համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի մեջ, հաշվետվության ոճի մեջ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում: Ամերիկյան համալսարանում մարզպետների համար կազմակերպվելու են դասընթացներ, պայմանավորվել ենք, որ գնահատման հայտանիշները վերանայվելու են ու մենք դրան հատուկ ուշադրություն ենք դարձնելու: Ձեզ հաջողություն»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ