Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվս մեկ արտահերթ նիստ

Եվս մեկ արտահերթ նիստ
25.05.2017 | 15:43

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն առաջարկեց ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ հունիսի 8-ին՝ ժամը 11։00-ին։ Օրակարգում ընդգրկվելու է չորս հարց:

«Առաջին հարցը հակակոռուպցիոն փաթեթն է, որը վերաբերում է ազդարարների համակարգի ստեղծմանը, երկրորդը՝ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելն է, երրորդը՝ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին հարցն է, չորրորդը՝ համայնքների խոշորացման հարցն է:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ