Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թերեզա Մեյը Դոնալդ Թրամփին կբողոքի

Թերեզա Մեյը Դոնալդ Թրամփին կբողոքի
25.05.2017 | 15:44

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Մանչեստրի ահաբեկչության հետաքննության ընթացքի տեղեկատվության արտահոսքը: New York Times-ում պայթյունի վայրից իրեղեն ապացույցների լուսանկարների հրապարակումը զայրացրել է բրիտանական իշխանություններին, փոխանցում է BBC-ին: Ակնկալվում է, որ Մեյը հարցը կբարձրացնի Բրյուսելում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփի հետ հանդիպմանը: Լուսանկարները New York Times-ում հրապարակվել էին չորեքշաբթի: Պարբերականին հաջողվել էր լուսանկարներ ձեռք բերել, որոնք, իբր, բրիտանացի քննիչներն արել են ողբերգության վայրում: Դրանցում պատկերված են ուսապարկի կտորներ, սարք, որը «հնարավոր դետոնատոր» է համարվում: Բացի այդ, ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի անունն ամերիկյան մամուլում հայտնվել է ողբերգությունից ընդամենը 24 ժամ անց: Լուսանկարների հրապարակումը զայրացրել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, այդ թվում՝ ոստիկանությանը: Այստեղ կարծում են, որ հրապարակումները կարող էին վնասել հետաքննությանը:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ