«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վարչապետը նորից դժգոհեց պետգույքի կառավարման վարչության աշխատանքից

Վարչապետը նորից դժգոհեց պետգույքի կառավարման վարչության աշխատանքից
25.05.2017 | 15:45

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կարևորագույն խնդիրներից մեկը պետական գույքի արդյունավետ կառավարումն է:
Նրա խոսքով, օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի կազմակերպման, կոմիտեի կողմից իրենց վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպելու գործիքակազմում թերություններ կան:


«Արձանագրվել է, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում ոլորտում մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների փորձն ու ներուժը»,- նշեց վարչապետը։ Նա կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արման Սահակյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում, քննարկելով շահագրգիռ պետական մարմինների հետ, կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, վերլուծություն և դրա հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշմամբ կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի վերաբերյալ նախագիծ:

«Հարկ է օգտագործել պետական գույքի ոլորտում մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների ներուժը, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում նախատեսել»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը։ Նա ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հանձնարարեց պետական գույքի օտարումն էլեկտրոնային աճուրդով իրականացնելու և պետգույքի հաշվառման համակարգերն արդիականացնելու համար միջոցների հագեցման ծրագիր ներկայացնել:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ