Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ն հրավիրում է ՆԱՏՕ-ին ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա

ԱՄՆ-ն հրավիրում է ՆԱՏՕ-ին ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա
25.05.2017 | 15:45

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներով շրջագայության ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է դառնա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի մասնակից։ «ՆԱՏՕ-ի միացումը ԻՊ-ի դեմ կոալիցիային, մենք կարծում ենք՝ շատ կարևոր քայլ կլինի, որն անհրաժեշտ է անել»,- նշել է նա։


Թիլերսոնը վստահություն է արտահայտել, որ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գիտակցում է այդ քայլի կարևորությունը։

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ