Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դոնալդ Թրամփն ու Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7 գագաթնաժողովի օրակարգը

Դոնալդ Թրամփն ու Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7 գագաթնաժողովի օրակարգը
25.05.2017 | 15:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին քննարկել եմ Իտալիայի Տաորմինա քաղաքում մայիսի 26-27-ին կայանալիք G7 գագաթնաժողովի օրակարգը։ ANSA գործակալությունը, վկայակոչելով Իտալիայի կառավարության աղբյուրները, հաղորդում է, որ զրույցի կենտրոնում եղել է ահաբեկչության թեման:

G7-ը պետք է քննարկի ահաբեկչության դեմ պայքարի թեման, որը սրվել է Մանչեստրի ահաբեկչությունից հետո։ Թրամփն ու Ջենտիլոնին խոսել են միգրացիայի խնդրի մասին, որը շատ կարևոր է G7-ում նախագահող Իտալիայի համար։ Քննարկվել են նաև կլիմայական փոփոխությունները, երկու երկրների հարաբերություններն ու առևտրական կապերը։

Դիտվել է՝ 262

Մեկնաբանություններ