«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արարատի վրա Նոյի տապանի մնացորդնե՞րն են հայտնաբերվել

Արարատի վրա Նոյի տապանի մնացորդնե՞րն են հայտնաբերվել
25.05.2017 | 15:47

Արարատ լեռան վրա Նոյի տապանի մնացորդներն են հայտնաբերվել՝ կարծում է հոնկոնգցի հետազոտողների խումբը, գրում է Daily Express-ը։ Հետազոտողների թիմը, որը իրեն կոչում է Noah's Ark Ministries International, 99,9 տոկոսվ վստահ է, որ գտել է Նոյի տապանը։ Նրանք հավաստիացնում են, որ ծովի մակարդակից 400 մ բարձրության վրա իրենց հայտնաբերած փայտի կտորներն ավելի քան 4800 տարեկան են։

«Մենք չենք կարող 100 տոկոսով վստահեցնել, որ դա Նոյի տապանն է, բայց 99,9 տոկոսով դա հենց այն է»,- համարում է թիմի անդամ Յունգ-ՈՒինգ- չուն։ Հետազոտողները հավաստիացնում են, որ սառույցի մեջ տեսել են փայտի կտորից պատրաստված ինչ-որ կոնստրուկցիա։ «Յուրաքանչյուր տախտակն ուներ մոտ ութ դյույմ լայնություն։ Ես կարող էի տեսնել փշերը, որոնք հին ժամանակներում օգտագործվում էին մետաղական մեխերի փոխարեն, ինչն ապացուցում է, որ դա հին կառույց է։ Ես սառույցի մեջ տեսել եմ մոտ 20 մետր երկարությամբ փայտյա հատվածներ»,- ասում է թիմի անդամներից մեկը։ Նրանք վստահ են, որ գտել են մի բան, որը նման է փայտյա պատերի, դռների, մեխերի ու նույնիսկ աստիճանի։


Սակայն շատերն են կասկածում, որ դա Նոյի տապանն է։ Բրիտանացի հնագետ Մայքլ Փիթը նշում է, որ Մեծ ջրհեղեղի ապացույցներ չկան, էլ չասենք հսկայական նավի մասին, որը կարող էր տեղավորել յուրաքանչյուր տեսակից մեկական զույգ։ «Եթե 4800 տարի առաջ լիներ ջրհեղեղ, որն ունակ է հսկայական նավը բարձրացնել չորս կմ սարի լանջով, ամբողջ աշխարհում կլինեին այդ ջրհեղեղի երկրաբանական ապացույցները, որ չկան»։

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ