Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Վաշինգտոնում թուրքերի կիրառած բռնությունը դատապարտող երկկուսակցական բանաձև

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Վաշինգտոնում թուրքերի կիրառած բռնությունը դատապարտող երկկուսակցական բանաձև
25.05.2017 | 15:49

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Էլիոտ Էնգելը, Քևին ՄըքՔարթին և Սթենի Հոյերը ներկայացրել են 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը՝ հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարի կայքը: Բանաձևում նշվում է, որ խաղաղ ցույցի ժամանակ Էրդողանին սատարող ուժերը և Թուրքիայի դեսպանատնից անհայտ անձինք հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: «Թուրքական անվտանգության զինված աշխատակիցները ծեծեցին, խփեցին ու խեղդեցին անզեն ցուցարարներին»,- ասվում է 354 բանաձևում: Թուրք պաշտոնյաները խախտել են ԱՄՆ քաղաքացիների իրավունքները՝ շեշտում են բանաձևի հեղինակները:


Հիշատակվում են կատարվածի մասին Վաշինգտոնի ոստիկանության ու այլ զեկույցները, որտեղ արձանագրված է, որ ցուցարարները բռնություն չեն հրահրել, և որ սա Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից բռնության գործադրման երրորդ դեպքն է: Բանաձևը կոչ է անում «ԱՄՆ օրենքներով դատապարտել ու պատասխանատվության ենթարկել թուրքական ցանկացած անվտանգության աշխատակցի, որը ղեկավարել, համակարգել կամ մասնակցել է թուրքական անվտանգության աշխատակիցների կողմից մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ անօրինական ճնշում գործադրելուն»: «ԱՄՆ-ը պետք է քայլեր ձեռնարկի ուժեղացնելու մամուլի կամ քաղաքացիական հասարակության ազատությունն այնպիսի երկրներում, ինչպիսինն է Թուրքիան»,- ասվում է բանաձևում:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ