Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրե՞լ է Արմեն Մարտիրոսյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրե՞լ է Արմեն Մարտիրոսյանին
25.05.2017 | 22:48

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին խոսել է ընդդիմադիրների համախմբման մասին: Սակայն առավել ուշագրավ է, որ նա այդ համագործակցության մեջ տեսնում է նաև «Ելքին»: Այն «Ելքին», որի հետ համագործակցությունը նախընտրական շրջանում մերժեց «Ժառանգությունը»: Հիմա ի՞նչ է փոխվել, որ հանկարծ այդ ուժը ցանկալի դարձավ Հովհաննիսյանի համար: Հարց է առաջանում նաև, թե սա նրա անձնակա՞ն որոշումն է, թե՞ կուսակցության, որովհետև այդ թեմայի շուրջ նրա կուսակցությունում մեծ բախում եղավ, ինչի արդյունքում էլ Զարուհի Փոստանջյանը հեռացավ «Ժառանգությունից»: Իսկ Արմեն Մարտիրոսյանին Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրե՞լ է իր մտադրությունների մասին, այդ համագործակցությանն առաջին հերթին դեմ էր Մարտիրոսյանը: Թե ինչպես միշտ է լինում այս կուսակցությունում, որոշումներ են կայացնում, հետո դրանց ձեռքը «կրակն» ընկնում:


Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասել է, որ համագործակցություն տեսնում է ոչ թե 50, այլ 5-10 կուսակցության հետ, որոնք «մեծ են», պայքարում են, ունեն ֆինանսական ռեսուրսներ և հնարավորություն` իշխանությանը հակակշռելու»: Ինչ է ստացվում, փաստորեն, Հովհաննիսյանը համագործակցության կոչ է անում ոչ թե իրական ընդդիմադիրներին, այլ իշխանության խաղը տանող, բայց ընդդիմության դիմակ հագած ուժերին: Այսինքն, ձևով ընդդիմադիր, բայց բովանդակությամբ «թունդ» իշխանական ուժերին: ՈՒմ պարզ չէ, որ ֆինանսական ռեսուրսներ և հնարավորություններ Հայաստանում իրական ընդդիմադիր ոչ մի ուժ չունի:Ավելին, ՕՐՕ-ի լիդերներից մեկը այդ ուժի ձախողումներից հետևություն չի արել, ասել է` չի հասկացել, որ ֆինանսական ռեսուրսներ ունեցող ուժն անգամ, եթե ասում է, թե ընդդիմություն է, բայց իշխանության քաղաքականության ու բարքերի կրողն է, ոչ մի հանրային աջակցության չի արժանանում: ՕՐՕ-ի ձախողումը վառ օրինակ է։ Թե՞ նրանք քիչ ֆինանսական ռեսուրսների էին տիրապետում: Ամենևին:


Այնպես որ, մինչ հերթական նախաձեռնությունները քաղաքական օրակարգ նետելը, լավ կլինի, որ ձախողումների պատճառները հասկանան, իրավիճակը սթափ գնահատեն ու ամենակարևորը`«ոտքն իրենց վերմակի չափով մեկնեն»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ