Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չկայացած` փլուզվեց

Չկայացած` փլուզվեց
26.05.2017 | 00:55

Ընտրություններից հետո անհետացած ՕՐՕ-ի շուրջ նորից ակտիվություն է նկատվում: Որ այն պետք է դառնա մեկ կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ, ՕՐՕ անունով միավորում չպետք է լինի, նա լայն համախմբման կողմնակից է: Իսկ ավելի ստույգ, եթե ապագայում որևէ քաղաքական ուժ էլ ստեղծվի, հաստատ ոչինչ չի «ժառանգի» ՕՐՕ-ից, քանի որ դա ընդամենը նախընտրական պրոյեկտ էր, որն արագ փլուզվեց անհաջողությունից հետո:


Դժվար է ասել, թե «Ժառանգության» ղեկավարը մյուս «Օ»-երից ինչ ակնկալիք ունի, բայց հասարակությանը պարզ է, որ այդ միավորման յուրաքանչյուր սուբյեկտ իրեն սպառել է ու չի կարող հենք լինել նոր միավորումների համար: Սրան գումարած այն, որ քաղաքական դաշտում էլ նրանց համախոհությունը քչերն են ընդունում: Չընդունելով նախկին ձևաչափը, Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, պաշտոնապես «ամուսնալուծվեց» այս միավորումից, Վարդան Օսկանյանը դեռ պահում է լռության ուխտը, իսկ Սեյրան Օհանյանի փոխարեն նորից խոսել է նրա կինը` Ռուզան Խաչատրյանը: Նա է որոշիչ դերակատարումը ստանձնում ամուսնու քաղաքական կարիերայում: ՈՒ տիկինը ոչ ավելի, ոչ պակաս ասել է, թե Սեյրան Օհանյանը նորմալ մարդկային հարաբերություններ ունի իշխանության բոլոր կարևոր պաշտոնյաների հետ: Այսինքն, նախկին նախարարը վերադառնում է նախկին «տերերի» մոտ: Չստացվեց ընդդիմության լիդերությունը, և ՕՐՕ-ի երկրորդ սուբյեկտը ևս հեռացավ այդ միավորումից: «Տակը» մնաց Վարդան Օսկանյանը, որի քաղաքական հավակնություններն ու «նվաճումը» ուղիղ համեմատական են իր կուսակցության` «Համախմբումի» կենսունակությանը: Միայն Ռոբերտ Քոչարյանի ստվերն այս քաղաքական ուժի վրա բավարար է, որ նրա հետագա քաղաքական գործունեությունը կասկածի տակ դրվի: Ինչևէ:
ՕՐՕ-ի տապալումը վկայում է նաև մեկ այլ հանգամանքի մասին: Նախկին պաշտոնյաները, երբ հանկարծակի խզում են կապերը իշխանության հետ, հասարակությանը ներկայանում ընդդիմադիրի դիմակով, հաջողություն չեն ունենում: Հանրությունն արդարացիորեն չի վստահում նրանց ու այդ հարցում, պարզվում է, չի սխալվում: Ասվածի լավագույն օրինակը Սեյրան Օհանյանի կնոջ խոսքերն են: Ինչպես է ստացվում, որ երեկվա ընդդիմադիրն այսօր նորմալ հարաբերությունների մեջ է վերնախավի հետ: Հասարակությունը նրան հարց ունի` դու ընդդիմադիր չէի՞ր, թե՞ «խաղ» էիր խաղում:


Իշխանությունն էլ իր հերթին այս դաշինքի նախկին պաշտոնյաներին ապացուցեց, որ իրենք առանց իշխանության հովանավորության չեն կարող որևէ հաջողության հասնել, որովհետև մարդկանց հիշողությունն այդքան կարճ չէ, «կոմպրոմատների» պակաս էլ չկա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ