Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

…Որ Էրդողանին ոչ ոք չի կարող պատժել

…Որ Էրդողանին  ոչ ոք չի կարող պատժել
26.05.2017 | 00:57

Ստացվում է, որ Էրդողանը աշխարհի միակ «տղեն» է, ով կարող է Վաշինգտոնում ԱՄՆ քաղաքացիներ ծեծել ու անպատիժ մնալ։
Զորք մտցնել այլ պետություն՝ Իրաք, Սիրիա, տեղում քրդերի ու եզդիների ցեղասպանություն կազմակերպել և անպատիժ մնալ։
Սիրիան դարձնել արյան ծով ու անպատիժ մնալ։
Իսլամական պետության հետ նավթի առևտուր անել ու անպատիժ մնալ։
Փողեր լվանալ որդու միջոցով ու անպատիժ մնալ։
Ռուսական ինքնաթիռ խփել ու մեծ հաշվով մարսել։
Թուրքիան վերածել սուլթանության և հաջողել։


Ստալինյան ռեպրեսիաների ենթարկել սեփական զինվորականությանը, մտավորականությանը, լրագրողներին, ակտիվիստներին ու անպատիժ մնալ։
Իսրայելի գլխին ինչ օյին ասես խաղալ ու անպատիժ մնալ։
Փակել Facebook և Twitter սոցիալական ցանցերը և արդարացվել։
Ամերիկյան հոգևորականին ազատազրկել և մարսել։
ՄԱԿ-ի բանաձևերի վրա թքած ունենալ։ Միջազգային հանրության վրա թքած ունենալ։ Ամերիկյան զինվորներին Ստամբուլում ծեծել ու անպատիժ մնալ։


Հիմա պատկերացրեք, որ նման վարքագիծ դրսևորեին, դիցուք, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը... Ի՜նչ համամարդկային-համաշխարհային-համաեվրատլանտյան հիստերիայի ականատես կլինեինք։ Չէ, բայց սա Թուրքիո սուլթանն է, իրեն կարելի է, իրեն պատժող ՏՂԱ չկա:


Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Վաշինգտոն

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ