Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կառավարությունը վերանշանակվեց

Կառավարությունը վերանշանակվեց
26.05.2017 | 01:18

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ կառավարության բոլոր անդամները կվերանշանակվեն: Կառավարության կազմում միակ փոփոխությունը՝ խորհրդարան գնացած Արփինե Հովհաննիսյանի փոխարեն Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարար նշանակելն է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է նախարարների վերանշանակման հրամանագրերը:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ