ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Օբաման ջերմ ընդունելության է արժանացել Գերմանիայում

Օբաման ջերմ ընդունելության է արժանացել Գերմանիայում
26.05.2017 | 01:30

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շատ ջերմ ընդունելության է արժանացել Բեռլինում, որտեղ հրապարակային բանավեճի է մասնակցել կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք մասնակցել են բողոքական ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված համաժողովին՝ ընդգծելով մարդասիրության ու ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը: Մի քանի ամսից Գերմանիայում կայանալիք դաշնային ընտրություններից առաջ Օբաման իր աջակցությունն է հայտնել Անգելա Մերկելի քաղաքականությանը փախստականների հարցում:

«Աստծո համար սահմանի այն կողմում կանգնած մանուկը սիրո և կարեկցանքի ոչ պակաս կարիք ունի, քան իմ սեփական երեխան: Մենք չենք կարող տարբերություն դնել նրանց միջև՝ որոշելով ով է ավելի կարևոր, ով է ավելի արժանի ունենալու տանիք, սեր, կրթություն ու հնարավորություն: Մյուս կողմից, մենք պետությունների առաջնորդներ ենք, և պարտավոր ենք պաշտպանել մեր քաղաքացիներին ու երկրի սահմանները: Սակայն մենք պետք է քայլերը ձեռնարկենք այնպես, որ մեր մարդասիրությունը դրանից չտուժի»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ