Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերկելը սպառնացել է հանել գերմանացի զինծառայողներին Ինջիրլիքից

Մերկելը սպառնացել է հանել գերմանացի զինծառայողներին Ինջիրլիքից
26.05.2017 | 01:31

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին սպառնացել է դուրս բերել զինուժը թուրքական Ինջիրլիքի ավիաբազայից, եթե Անկարան չվերացնի Բունդեսթագի պատգամավորների մուտքի արգելանքը: «Ես այսօր անձամբ կբարձրացնեմ այդ հարցը նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հստակ ընդգծելով, որ մեր բանակը խորհրդարանին է ենթարկվում և պատգամավորների տեսակցությունը նրանց հետ պարտադիր պայման է»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:


Անկարան գերմանացի պատգամավորների մուտքը ավիաբազա արգելափակեց շաբաթներ առաջ, երբ Բեռլինը որոշեց քաղաքական ապաստան տալ Էրդողանի ընդդիմախոսներին, որոնց Թուրքիայում մեղադրանքներ են ներկայացված անցած տարվա հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ