Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփն ու Տուսկը չեն կարողացել համաձայնության հասնել առևտրի և էկոլոգիայի հարցերում

Թրամփն ու Տուսկը չեն կարողացել համաձայնության հասնել առևտրի և էկոլոգիայի հարցերում
26.05.2017 | 01:36

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը չեն կարողացել հարթել առևտրի և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցերում տարաձայնությունները, Բրյուսելում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Եվրամիության կառույցների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Որոշ հարցեր բաց են մնում, օրինակ, կլիմայի և առևտրի»,- բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տուսկը:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ