Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այս ի՞նչ գործարք է ամերիկյան, մեղմ ասած, կասկածելի ընկերության հետ

Այս ի՞նչ գործարք է ամերիկյան, մեղմ ասած, կասկածելի ընկերության հետ
26.05.2017 | 11:52

Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Վեհափառի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը մայիսի 23-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Իրականում արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ընթացքի մեջ է Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագիրը, որի ժամանակ Մայր Աթոռ Սբ Էջմիածնին խորհրդատվություն է ապահովելու նշանավոր «ՄըքՔինզի» ընկերությունը: Այս մասին արձանագրված է Գերագույն հոգևոր խորհրդի վերջին մի քանի հաղորդագրություններում: Հայ Եկեղեցու բուն կառավարման հետ սա բնավ առնչություն չունի, ընկերության կողմից հետազոտման փուլում խորհրդատվություն է մատակարարվելու, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ կազմակերպել Եկեղեցու կառավարումը»:

Իսկ ի՞նչ է` սա արդարացո՞ւմ է, թե Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կողմից Հայ առաքելական եկեղեցու կառավարումը ամերիկյան «ՄըքՔինզի» ընկերությանը տալու որոշում չի կայացվել, այլ իրականում «ՄըքՔինզի»-ի կողմից խորհրդատվություն է տրվելու, թե «ինչպես կարելի է առավել արդյունավետ կազմակերպել Եկեղեցու կառավարումը»:
Չէ՛, Վահրամ քահանա Մելիքյանի պարզաբանման մեջ հաստատ ինչ-որ բան այն չէ, մի շարք կարևոր հարցեր չեն պարզաբանվում: Հայաստանում չկայի՞ն խելոք գլուխներ, խելացի, փորձառու, վստահության ու հարգանքի արժանի իրավաբաններ և այլ մասնագետներ կամ, թեկուզ, խորհրդատվական ընկերություններ, որոնց կարելի էր վստահել ու պատվիրել Եկեղեցու կառավարումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով խորհրդատվության մատուցումը, եթե Ամենայն Հայոց կաթողիկոսը, նրա նախագահությամբ գործող ու հենց խորհրդատու մարմին հանդիսացող Գերագույն հոգևոր խորհուրդը (քննարկում է Հայ Եկեղեցու վարչական, կազմակերպչական, մշակութային, տնտեսական և շինարարական հարցերը), դարձյալ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գործող ու խորհրդակցական մարմին հանդիսացող Եպիսկոպոսաց ժողովն այլևս իսկապես ի վիճակի չէին ապահովելու եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացումը: Հետո, ի՞նչ է, Եկեղեցին բիզնես գործունեություն իրականացնող ինչ-որ մարմին, ասենք, ՍՊԸ կամ փակ բաժնետիրական ընկերությո՞ւն է դարձել, որ հիմա այդքան կարևորվել և օրախնդիր է համարվել նրա կառավարման արդյունավետության բարձրացումը:
Ի վերջո, հիմա մեր Եկեղեցու կառավարումն իրականում ո՞ւմ կամ ի՞նչ, մեղմ ասած, կասկածելի ներքին թե համաշխարհային ուժերի ձեռքն է անցել, որ կաթողիկոսի կամ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից մեր Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով խորհրդատվության մատուցումը պատվիրվել է ամերիկյան, կրկնում եմ, մեղմ ասած, կասկածելի ընկերությանը:


Մեկ այլ, բայց այս դեպքում արդեն երկրորդական հարց է, թե մեր Եկեղեցու գումարներից որքա՞ն պետք է վճարվի «ՄըքՔինզի» ընկերությանը: Միանգամայն ենթադրելի է, որ հիշյալ խորհրդատվությունը մեծ գումարով է մատուցվելու (նշված ընկերությունն աշխարհում ամենաթանկ խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերությունն է, և հետաքրքիր է, թե այդ հսկան ի՞նչ պայմաններով և, հատկապես, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով կամ նպատակներով է համաձայնել խորհրդատվություն մատուցելու մեր Եկեղեցուն), հետևաբար հարց է առաջանում` այդքան հարո՞ւստ է մեր Եկեղեցին, գումարները ծախսելու ավելի կարևոր տեղեր և ավելի կարևոր կարիքներ չունի՞…
Ներկայացնեմ վերը նշվածի առնչությամբ հավատացյալների կամ պարզապես շարքային քաղաքացիների արձագանքներից այժմ դեռ ընդամենը երկուսը.
ԱՄԱԼՅԱ Հ. «Իսկ այդ ի՞նչ կազմակերպություն է, ինչո՞վ է զբաղվում, ովքե՞ր են տերերը: Հայերս այդքան չկա՞նք, որ օտարը պիտի խորհուրդ տա, այն էլ` եկեղեցու գործերի վերաբերյալ: Ամեն տեղ օտարի միջամտություն, մնում էր միայն քիթները եկեղեցի խոթեին»:
ՎԱՉԵ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «Ի՞նչ է` եկեղեցին արտադրամա՞ս է, բիզնես պրոյե՞կտ է, որ խորհրդատու եք վարձում: ՈՒշքի եկեք… Եկեղեցու գլուխը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, նրա կամքը լսեք, ոչ թե ինչ-որ jbdt կազմակերպության»:


Անդրադառնալով իրեն կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ուղղված վերոնշյալ հարցերին, Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ժողովուրդ, Եկեղեցին իր անելիքը լավ պատկերացնում է, փա՜ռք Աստծո, իր կողքին ունի տարբեր ոլորտները ներկայացնող լավագույն մասնագետ-հայորդիներին և քաջ գիտակցում է, թե ինչ է անում և ինչի անհրաժեշտություն ունի: Հետևաբար, պետք չէ անհարկի արտահայտություններ և ավելորդ գնահատականներ շռայլել: Պարզապես ուշադիր ընթերցեք պարզաբանումը: Խոսքն ընդամենը կառավարման մասին է»։
Նախ, նկատենք, որ հիշյալ գործարքին դեմ արտահայտվող և իրենց մտահոգություններն արտահայտող անձինք բնավ կասկածի տակ չեն դրել խելամտությունը կամ ձեռնահասությունը մեր Եկեղեցու, որը շատ ավելի ներկայացուցչական և ընդհանրական մարմին է, խոսքը վերը նշված որոշումն ընդունած անձանց կամ, թեկուզ, Գերագույն հոգևոր խորհրդի մասին է, Եկեղեցական ժողովի որևէ որոշում «ՄըքՔինզի»-ի կազմակերպությանը որևէ խորհրդատվություն պատվիրելու մասին պարզապես գոյություն չունի:
Երկրորդ. եթե խնդրո առարկա որոշումը կայացրած անձինք կամ մարմինն իրենց անելիքն իսկապես լավ պատկերացնեին, ապա բազմաթիվ հավատացյալներ, որոնց քանակը, կասկած չունեմ, առաջիկայում սրընթաց աճելու է, իրենց մտահոգությունները, անհանգստությունը, բողոքը հրապարակավ ու ոչ հրապարակավ չէին արտահայտի, կարիք չէր լինի նաև այս հոդվածը գրելու և այլ հրապարակումների:


Երրորդ. Վահրամ քահանա Մելիքյանը, նկատի ունենալով «ՄըքՔինզի»-ի հետ կապված գործարքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Այս մասին արձանագրված է Գերագույն հոգևոր խորհրդի վերջին մի քանի հաղորդագրություններում»: Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքի «Լուրեր» բաժնում մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում սկսված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի վերաբերյալ երեք տեղեկատվություն է հրապարակված (երկուսը` մայիսի 17-ին, մեկը` մայիսի 18-ին), բայց դրանցից որևէ մեկի մեջ «ՄըքՔինզի»-ի կամ հիշյալ գործարքի վերաբերյալ բառ անգամ չկա:
Չորրորդ. Մայր աթոռ Սբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենն իր վերը մեջբերված մեկնաբանության մեջ պարզ գրել է. «Պարզապես ուշադիր ընթերցեք պարզաբանումը: Խոսքն ընդամենը կառավարման մասին է»։ Ինչպե՞ս թե կառավարման… Այսինքն` իրականում ոչ թե խորհրդատվության մատուցման մասին է խոսքը, այլ մեր Եկեղեցու հենց կառավարո՞ւմն է փոխանցվելու «ՄըքՔինզի» կազմակերպությանը, ինչը Վահրամ քահանա Մելիքյանը սկզբում իր գրառմամբ հերքել, ապա մեկնաբանությամբ հաստատել է:


Ընդունենք նույնիսկ, թե «ՄըքՔինզի»-ի հետ գործարքի նպատակն իրականում ոչ թե Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարումը նրան փոխանցելն է, այլ նրանից հենց խորհրդատվական ծառայության ստացումը, սակայն այդ դեպքում էլ մի շարք կարևոր հարցեր են առաջ գալիս: Պակաս կարևոր չէ նաև այն հարցը, թե իրենից ինչ է ներկայացնում «ՄըքՔինզի» կազմակերպությունը, ովքեր են այնտեղ, ինչ կապեր ունեն, իրականում ինչով են զբաղված… Ինչպես արդեն հրապարակվել է այս առնչությամբ, Ջեյմս Օ. ՄըքՔինզիի՝ 1926 թ. հիմնադրած «McKinsey & Company» խորհրդատվական կազմակերպությունն այժմ աշխարհի ավելի քան 60 երկրներում ունի 111 գրասենյակ: Աշխարհում խորհրդատվական թերևս ամենախոշոր այդ կազմակերպության ծառայություններից օգտվել և օգտվում են աշխարհի գրեթե բոլոր խոշոր ընկերությունները:
Հայտնի ամերիկացի լրագրող Դաֆֆ ՄաքԴոնալդսի «The Firm: McKinsey-ի և ամերիկյան բիզնեսի վրա նրա գաղտնի ազդեցության պատմությունը» գրքում շատ ուշագրավ ու կարևոր տեղեկություններ կան «ՄըքՔինզի» ընկերության վերաբերյալ: Օրինակ, նշված ընկերությունը պատվիրատուին խորհրդատվություն է տրամադրում միայն այն դեպքում, երբ վերջինիցս ստացել է նրա մասին ամբողջական տեղեկատվություն, այսինքն` տիրապետում է ողջ ներքին խոհանոցին: Արտերկրի մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, նշված կազմակերպությունը սերտ կապեր ունի ամերիկյան հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև որոշ դեպքերում փոխանցում է պատվիրատուների ներքին տեղեկատվությունը: Վերոնշյալ գրքից կարելի է տեղեկանալ նաև, որ եթե հիշյալ ընկերությունը մուտք է գործում որևէ տեղ, ապա որպես խորհրդատու ու կառավարման փաստացի մասնակից, այնտեղ էլ մնում է:
Անդրադառնալով «ՄըքՔինզի»-ի հետ հիշյալ գործարքին, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«ՄըքՔինզի» ընկերության տնօրենների խորհրդի անդամները, գլխավոր խորհրդատուներն ու գործընկերները.
Բայրոն Օգյուստ (Byron Auguste) - ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, Վիլյամ և Ֆլորա Հյուլեթթների հիմնադրամի տնօրեն:
Սա այն հիմնադրամն է, որի տնօրեններից էր Իրաքի և Աֆղանստանի դահիճ Քոնդոլիզա Ռայսը, իսկ հիմնադիրներից է տխրահռչակ RAND Corporation-ը, որը փաստորեն մասնավոր բանակային միավոր է ԱՄՆ-ում և մասնակցել է Իրաքի ավերման գործընթացին: Այս Բայրոն Օգյուստը նաև Ելի Կորպորացիայի անդամ է, այսինքն` այն ընկերակցության, որը պատրաստում և զանազան երկրներում առաջ է տանում՝ որպես կառավարիչներ, հուդազուներին և իրենց փեսաներին: Աշխարհի բնակչության կրճատմանը նպաստող ծրագիր մշակելու համար 10 միլիոն դոլար չափսոսած Բիլլ Գեյթսի կինը նույնպես այդ ընկերակցության անդամներից է:


Մեր եկեղեցու վրա ատամները սրած ՄըքՔինզի ընկերության ցուցակում ներկա է նաև Դուգլաս Ա. Վոռներ III-ը, որը ԱՄՆ սպառազինության ոլորտում գործող Carlyle Group-ի խորհրդատուն է, Chase Manhattan Bank և J.P. Morgan Chase & Co. բանկերի նախագահը: Բացի դա, նա Bechtel Group, Inc. ընկերության խորհրդատուն է: Հենց այս Bechtel Group-ն է 90-ականների վերջին ապամոնտաժել ու տարել-կորցրել ՈՒկրաինայից, սովետից իրեն փայ հասած հրթիռային համալիրները:
Ընդհանրապես, Ելի խումբը զբաղված է համաշխարհային ֆինանսներով, միջուկային զենքով, ռազմական մասնավոր միավորների գործունեությամբ, և զարմանալի է, որ այս անգամ գործը հասավ Հայ առաքելական եկեղեցուն, քանի որ, ինչպես նշել եմ իմ «կՀԿժԽՁ ԻժծմԼծԸ» հոդվածում, սա բացառապես հուդազուների, հուդազուների շահերն առաջ տանող և հուդազուներին ծառայող ընկերակցություն է:


Ի դեպ, այդ խմբին է պատկանում նաև Սանդրա Լինն Բոսսը (Sandra Lynn Boss), որի մասին կարելի է ակնարկել, որ ընդամենը Ռոքֆելլերներից մեկի մայրիկն է:
Անդամների ու ծառայողների ցուցակը մեծ է, կարելի է ասել՝ անսպառ, քանի որ ՄըքՔինզի ընկերությունը մի մասնիկն է հսկայածավալ սարդոստայնի, որը կոչված է խժռելու աշխարհը, իսկ այժմ՝ նաև Հայ առաքելական Սուրբ եկեղեցին: Հնագույն եկեղեցին, որի ղեկավարությունն ամենևին սուրբ չէ: Դա՛ է պատճառը, որ ընկերության գործակալ Ռուբեն Վարդանյանն այսքան հեշտ է գլուխ բերում մեր ազգի համար խիստ վտանգաբեր նախաձեռնությունը:
Սա Ավարայրն է»:


Ո՞վ է այս ամենի պատասխանատուն՝ կաթողիկո՞սը, թե՞ նա յուրօրինակ պատանդ է արտաքին հզոր ուժերի ձեռքին, որոնց կամքն է ստիպված կատարում: Հարցը կարոտ է պարզաբանման, ինչպես ասում են, այս խմորն էլ դեռ շատ ջուր կվերցնի, թեմային կանդրադառնանք նաև մեր առաջիկա հրապարակումներում:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ