Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Գրաբուսը» կդառնա ոչ ֆորմալ գրատարած ցանց

«Գրաբուսը» կդառնա ոչ ֆորմալ գրատարած ցանց
26.05.2017 | 12:04

Հայաստանյան առաջին շարժական գրախանութն իր մասին ազդարարեց փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրը, շրջելով Երևանի համայնքներում: Օրերս «Գրաբուսը» հասավ Գյումրի: Փորձեցինք պարզել` ի՞նչ նպատակ ունի նախաձեռնությունը, ի՞նչ հաճախականությամբ և ո՞ր ուղղությամբ է ընթանալու «Գրաբուսը»:


«Հայաստանում եթե մամուլի տարածման հարցը լուծված է, նույնը չենք կարող ասել գրքերի մասին, որովհետև գրատարածման ցանց չունենք: «Գրաբուսը» գալիս է լուծելու այս բացը: Գիրքը հասնելու է մարզեր»,- այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, նշելով, որ Երևանում ժամանակ առ ժամանակ նման նախաձեռնություններ արվելու են, ասենք` Գիրք նվիրելու օրը, Պոեզիայի միջազգային օրը, բայց «Գրաբուսը», մեծ հաշվով, կդառնա ոչ ֆորմալ գրատարած ցանց, և գիրքը կհասցնի մարզեր:


«Գրաբուսը» մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մասնավոր կազմակերպությունները արդեն իսկ միացել են նախարարության նախաձեռնությանը, միջոցառումներ են անցկացրել Երևանում և Երևանից դուրս: Արմեն Սարգսյանն ասաց, որ առաջին հարմարեցված, միջազգային չափանիշներին համապատասխան գրաբուսը այս տարի կժամանի Հայաստան: Առայժմ շրջում են Ազգային գրադարանի տրամադրած գրաբուսով: Ծրագիր կա, որ հետագայում կշատանան գրաբուսները, ամեն մարզ կունենա իր քաղաքներով ու գյուղերով պտտվող գրաբուսը:


Հետաքրքրվեցի, թե ինչ արդյունք է գրանցում շարժական գրախանութը: Զրուցակիցս ասաց, որ Հայաստանի մշակութային հիմնադրամը Գիրք նվիրելու օրը կես միլիոն դրամի գիրք է վաճառել, նկատելով, որ գրքերը վաճառում էին հայտնի մարդիկ, երեսուն տոկոս զեղչով. «Դրանք դրդապատճառներ էին, որ ընթերցողը վեր կենար տնից, գար գրաբուսի հետևից, որ իր ուզած գիրքը գներ ավելի մատչելի գնով, քան գրախանութում է, և գներ իր սիրելի մարդուց: Բայց թե շուկայական գնով գրաբուսը որքան գիրք կարող է վաճառել, որքան ձեռնտու կլինի նախաձեռնությունը, այդ մասին դեռ փաստական տվյալներ չկան»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ