Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քաղցկեղի՝ գինեկոլոգիական ուռուցքաբանության նորությունները

Քաղցկեղի՝ գինեկոլոգիական ուռուցքաբանության նորությունները
28.05.2017 | 17:41

«Անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը հրավիրել այս երևույթի վրա։ Որովհետև կանանց պարագայում շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում կրծքագեղձի քաղցկեղին և գինեկոլոգիական քաղցկեղը կարծես ուշադրությունից դուրս է մնացել։ Այնպես որ, այս և նմանատիպ սեմինարների հիմնական նպատակը պետք է լինի մեկը՝ հասարակության, առողջապահության կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել գինեկոլոգիական քաղցկեղի վրա։ Երկրորդ, ոչ պակաս կարևոր նպատակներից է նաև այն, որ բոլորը, ի վերջո, հասկանան և այն գիտակցության գան, որ գինեկոլոգիական քաղցկեղի բուժումը և վարումը պետք է կատարեն այն բժիշկները, որոնք ոչ թե տարին մեկ-երկու անգամ , այլ իրենց գործունեության ընթացքում տասնյակ նման հիվանդներ են փորձում բուժել։ Այսինքն` պետք է իրականացվի կենտրոնացում, որպեսզի գինեկոլոգիական քաղցկեղով հիվանդների բուժումը կատարվի նեղ մասնագիտացված կենտրոնում»,- ասաց ESGO-ի գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության նախագահ, քաղցկեղի կենտրոնի խորհրդատու, գինեկոլոգիական ուռուցքաբանության պրոֆեսոր Դենիս Քյեղլուն Ծաղկաձորում՝ անդրադառնալով այն հարցին, թե, բացի փորձի փոխանակումից, ի՞նչ հնարավորություններ կարող է տալ այս սեմինարը հայաստանյան մասնագետներին։


ESGO-ի՝ գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միությունը (ԳՈՒԵՄ), որին անդամակցում է Եվրոպայից 34 հազար բարձրակարգ մասնագետ, Հայաստանում առաջին անգամ անցկացրեց նեղ մասնագիտական ուղղվածության սեմինար։
2017-ի մայիսի 27-28-ին հայաստանյան ներկայացուցիչ «Դավիդյանց» լաբորատորիաների ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Աշոտ Դավիդյանցի և ESGO-ի անդամ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Մարիոթ» համալիրում տեղի ունեցավ «Թարմացումներ-նորություններ գինեկոլոգիական ուռուցքաբանությունում» խորագրով ուսումնավարժանք- սեմինարը։ Սեմինարի նպատակն էր օնկոլոգ-գինեկոլոգներին, քիմիաթերապևտներին, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներին, ճառագայթաբաններին և ախտաբանաանատոմներին հաղորդակցել աշխարհի ժամանակակից ախտորոշման և բուժման արդի նորություններին, տենդեցներին գինեկոլոգիական ուռուցքաբանության ոլորտում, ինչը կնպաստի մասնագետների գիտելիքների առաջընթացին։


«Թարմացումներ-նորություններ գինեկոլոգիական ուռուցքաբանությունում» խորագրով ուսումնավարժանք- սեմինարում զեկույցով հանդես եկան ESGO-ի ընտրված նախագահ, Թուլուզի համալսարանի ուռուցքաբանության պրոֆեսոր Դենիս Քյեղլուն, ESGO-ի խորհրդի անդամ, գինեկոլոգիական ուռուցքաբանության պրոֆեսոր Դիմիտրիոս Հայդոպուլոսը, ESGO-ի անդամ և Հայաստանի ներկայացուցիչ ԵՊԲՀ-ի դոցենտ Արտեմ Ստեփանյանը և ոլորտի առաջատար այլ մասնագետներ։ Երկօրյա ընթացքում ներկայացվեցին մոտ 24 գիտական զեկույցներ, որոնց միջոցով ներկայացվեցին ախտորոշման և բուժման նոր մոտեցումները։
Ժամանակակից բժշկությունը գինեկոլոգիայի և կրծքի ուռուցքաբանության ոլորտում ախտորոշման և բուժման հարցում դրական մեծ արդյունքների է հասել։ Հայաստանը ևս այդ ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ ունի, քանի որ գնալով մասնագետները հետևում են միջազգային հաստատված չափորոշիչներին։ Գինեկոլոգիական և կրծքագեղձի չարորակ ուռուցքների բուժման արդյունավետությունը բարձր է հատկապես վաղ հայտնաբերման շրջանում։ ՈՒռուցքաբանության ոլորտում արդյունավետությունը պայմանավորված է նաև թիմային համալիր աշխատանքով։ Այդ նպատակով է, որ «Թարմացումներ-նորություններ գինեկոլոգիական ուռուցքաբանությունում» խորագրով ուսումնավարժանք- սեմինարն ընդգրկել է օնկոլոգ, գինեկոլոգների, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետների, ճառագայթաբանների, ախտաբանաանատոմների։ Ոլորտի մասնագետների գիտելիքների անընդհատ զարգացումը նպաստում է բժշկական օգնության որակի բարձրացմանը, բարձրակարգ հետազոտությունների և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ինչը կարևորագույն նշանակություն ունի կանանց առողջության ապահովման հարցում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ