Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բավրայի մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվել են

Բավրայի մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվել են
29.05.2017 | 13:20

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն:


Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։
Նախապատրաստված նյութերի համաձայն, մի շարք կազմակերպությունների տնօրեններ, աշխատակիցներ և ֆիզիկական անձինք, մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնյաների հետ, վերջիններիս անձամբ և միջնորդների միջոցով կաշառք են տվել իրենց օգտին գործողություններ կատարելու` ապրանքները ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու և դրանց արտահանման համար օրենսդրությամբ սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար:


Այսպես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն կաշառքի դիմաց, ապօրինի` առանց օրինական փաստաթղթերի, խախտելով մաքսային օրենսդրության պահանջները, թույլատրել է ապրանքի արտահանումը: Բացի այդ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք է բերել և ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:


ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը 25.05.2017թ.-ին ձերբակալվել են:
Կաշառք ստանալու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար Բավրայի մաքսակետի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Իսկ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով:


Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` վերը նշված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ե. Մ.-ն և Ա. Է.-ն կալանավորվել են:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ