«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ջեյմս ՈՒոռլիքը նորից «ձիու վրա է» և մասնակցում է հայ ժողովրդի դեմ ուղղված գաղտնի գործողությանը

Ջեյմս ՈՒոռլիքը նորից «ձիու վրա է» և մասնակցում է հայ ժողովրդի դեմ ուղղված գաղտնի գործողությանը
02.06.2017 | 00:54

(սկիզբը՝ այստեղ)

Բացվեցին «ՈՒոռլիքի գաղտնիքի» ամենանորագույն կողմերը: Հայտնի դարձավ, որ նա հիմա ակտիվ բանակցություններ է վարում ամերիկյան քաղաքական շրջանակների հետ, նպատակ ունենալով դատական քննություն սկսել այն «առևտրային հիմնադրամների ապօրինի ֆինանսական գործունեության վերաբերյալ», որոնք դրամական փոխանցումներ են կատարում Արցախի Հանրապետություն-ԼՂՀ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող հայկական սփյուռքի կազմակերպություններին: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աղբյուրը, որի անունն առայժմ ավելի լավ է չբացահայտենք, հաստատեց ՈՒոռլիքի դիմումի փաստը և պատմեց, որ նրան ներկայացված նյութերը քննվում են պատկան մարմիններում: Նույն աղբյուրը վկայում է, որ ՈՒոռլիքն իր զրուցակիցներին փորձում է համոզել, թե իրավաբանական հիմնավորման գործընթացը «լավ հեռանկարներ ունի ցուցադրական դառնալու ԱՄՆ-ում գործող այն կազմակերպությունների համար, որոնք ներկայացնում են օտարերկրյա համայնքների շահերը»: Նկատենք. ինչ խոսք, ՈՒոռլիքը չի ուզում զբաղվել, ասենք, «պատժի» ցուցադրականությամբ՝ ԱՄՆ-ի այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են հանցավոր լոբբինգով հօգուտ Իսրայելի և սիոնիզմի կամ, ասենք, հանցավոր լոբբինգով հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի: Հասկանալի է՝ հայկական կազմակերպությունների կողմից ԱՄՆ-ի ֆինանսական օրենսդրության խախտումների հաստատումը (իսկ հիմա հիմքեր կան կասկածելու, որ առաջինը կարող է հետապնդվել Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ), հետապնդման սպառնալիքի տակ կդնի ԼՂՀ-ի ամբողջ ղեկավարությանը և Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նույն աղբյուրը հաղորդել է, որ միստր ՈՒոռլիքը արդեն ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հիմնական հաստիքային աշխատակից է:

ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահության տարիներին նա կատարում էր նաև ԱՄՆ-ի ԿՀՎ-ի իր ղեկավարների հրամանները: Ի դեպ, շատ երկրների հատուկ ծառայություններում, ինչպես ասում են, «նախկին աշխատակիցներ չեն լինում»: Իսկ ինչպես ԿՀՎ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի մյուս հատուկ ծառայությունների նպատակները աշխարհին ակնհայտ են թեկուզ և Իրաքի ու Սիրիայի օրինակով: Դա ԱՄՆ-ի ծայրաստիճան շահագրգռությունն է ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս սառեցված բոլոր հակամարտությունների սրմամբ, ինչի ապացույցները որքան ուզեք կան ոչ միայն Մերձավոր Արևելքում: Բավական է հիշել, թե ամերիկացիներն ինչ են անում ԿԺԴՀ-ի, Չինաստանի կղզիների հետ և այլն: Այնպես որ, ինչպես 2016 թ., հիմա էլ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները արագացված տեմպով Արցախի ու Ադրբեջանի հակամարտությունը «թեժ» փուլ տեղափոխելու նոր գաղտնի գործողություն են իրականացնում, ինչի հետ էլ կապված էին Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներին ուղղված ՈՒոռլիքի «կոչերը», փաստորեն, սկսելու ակտիվ ելույթներն ընդդեմ իրենց իշխանությունների, ու երևի ինչ-որ բան չի աշխատում այս կամ այն չափով ԱՄՆ-ից կախված կառավարությունների «ձեռքերի ոլորման»՝ Վաշինգտոնի համար սովոր մեթոդիկայում:
Որպեսզի հայերից ոչ ոքի մտքով չանցնի ինձ մեղադրել ամերիկյան դիվանագիտության կեղծ հայամետության «պայծառ հանճարը» սևացնելու մեջ, խնդրում եմ նրանց, ովքեր տանելի չափով տիրապետում են անգլերենին, անձամբ կարդալ և գիտակցել այն, ինչ նշված է առնվազն երկու համացանցային կայքում: Առաջինի հասցեն՝ http://olgamalik.thoughts.com/ posts/nagorno-karabakh-region-is-at-the-brink-of-losing-u-s-financial-aid--3, և սա հիմքն է, դրան հետևում են կրկնօրինակները: Երկրորդի հասցեն՝ https://www.tremr.com/olga-malik/nagorno-karabakh-region-is-at-the-brink-of-losing-u: Այս հրապարակումներում ՈՒոռլիքի հակահայկականությունը, ինչպես ասում են, կարմիր թելով է շուլալված, և ուզում եմ հուսալ, որ բոլոր նրանք, ովքեր մեզ մոտ՝ Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ում, պատասխանատու են համահայկական միասնության հարցերի համար, առավելագույն ջանքեր գործադրեն մեկուսացնելու ԿՀՎ-ի այդ սրիկային: Իսկ եթե պետք լինի նաև արմատական լուծում տալ հարցին՝ որպես հայ ազգին, Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգի:
ՈՒոռլիքի նախաձեռնությունը բացահայտորեն ԿՀՎ-ի բարձրագույն ղեկավարության հրամանն է և վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը հենց սկզբից էլ շահագրգռված չի եղել Արցախի և Ադրբեջանի հակամարտության լուծմամբ՝ հիմք ընդունելով դրա բոլոր կողմերի շահերի պահպանումը: Մեկ անգամ ևս հիշեցնեմ ՈՒոռլիքի անցած տարվա սեպտեմբերի հարցազրույցը. ամերիկացին խոստովանել է, որ ԱՄՆ-ի համար, փաստորեն, գոյություն չունի Արցախը որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Այսպիսով, «ՈՒոռլիքի նախաձեռնությունը» (ես կարծում եմ, որ արդեն կարելի է դրա մասին խոսել իբրև հույժ գերբացասական բանի մասին) խախտում է ուժերի հավասարակշռությունը, որը գործի է դրվել ԼՂՀ-ին նվիրված միջազգային բանակցային գործընթացում: Ինքնըստինքյան, անհնար է չընդունել, որ ԱՄՆ-ի կուլիսային խարդավանքները խարխլում են ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանում եղած փխրուն խաղաղության հիմքերը, և Վրաստանում սպասվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները կարող են «խթան» դառնալ Արցախում «թեժ» մարտական գործողությունների հերթական շղթան բորբոքելու ԱՄՆ-ի փորձերի ակտիվ փուլի մեկնարկի համար:


Անշուշտ, հետաքրքիր կլինի իմանալ նաև, թե ինչու վաշինգտոնյան որոշ շրջանակներ հենց հիմա են միստր ՈՒոռլիքին հանձնարարել մեկ անգամ ևս փորձել քաշել պատերազմի ձգանը: Մենք գիտենք, որ 2016 թ. ապրիլին ՈՒոռլիքի ու նրա տերերի մտադրությունները ձախողվեցին Անդրկովկասում պատերազմի հակառակորդների և, համապատասխանաբար, այդ տարածաշրջանում որպես «միջազգային խաղաղապահներ» ՆԱՏՕ-ի զինված ուժեր ներդնելու Արևմուտքի փորձերի հակառակորդների, այսինքն` Ռուսաստանի ու Իրանի, ակտիվ միջամտությամբ: Սակայն ԵԱՀԿ ՄԽ կազմից ՈՒոռլիքին հանելը, երևի, նույնպես ներկա գործողության մի մասն է, որ ցրվեն կասկածներն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, 2017-ին էլ կարողանա ակտիվ ռազմական գործողությունների բռնկում հրահրել հայերի ու ադրբեջանցիների միջև: Սակայն կան այլ, կարելի է ասել, «անձնական պատճառներ» ևս, որ ԱՄՆ-ում հենց հիմա են որոշել ավելի ակտիվորեն «ճնշում գործադրել» Հայաստանի և սփյուռքի հայերի վրա: Պարզվում է, Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՀԱԿ-ին «չի ներել» նախագահական ընտրություններում դեմոկրատներին ցուցաբերած նույնիսկ չնչին աջակցության համար: Չէ՞ որ ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերին միշտ հայտնի է եղել, որ ԱՀԱԿ-ը տասնամյակներ շարունակ օգտվել է ԱՄՆ-ի ֆինանսական գործիքներից՝ դրամական միջոցներ Արցախ փոխանցելու համար, սակայն հատկապես հիմա է նման կարգի գործունեության «հանցավորության» ու «անօրինականության» հարց բարձրացվում: Այսպես ասած, «վզանց պետք է», բայց հասկանալի է, որ «պետք է» հենց այն պատճառով, որ հիմա Թրամփի և ամերիկյան վերնախավերի համար շարունակվում է սուր ճգնաժամայնության շրջանը Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք մտադիր չեն ԱՄՆ-ին զիջումներ անել ո՛չ Անդրկովկասում, ո՛չ Մերձավոր Արևելքում: Եվ եթե չհաջողվի «արդյունավետորեն» գործի դնել ո՛չ Ի. Ալիևի, ո՛չ Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու լծակները, այդ դեպքում, «չնեղացնելով» ադրբեջանցիներին, թուրքերին, նրանց բարեկամներին ու դաշնակիցներին՝ սիոնիստներին, «կնեղացնեն» Ամերիկայի հայերին, և այսպես շարունակ:
Ինչպես կարելի էր նկատել Դ. Թրամփի երդմնակալությունից գրեթե անմիջապես հետո, Սպիտակ տան նոր վարչակազմը հակված է իմպուլսիվ և կոնյունկտուրային գործողությունների, հաշվի չառնելով ընդունված որոշումների հնարավոր հետևանքները: ՈՒոռլիքի նախաձեռնությամբ դատաքննության հեռանկարները, ինչպես ԱՄՆ-ում նման կարգի բոլոր «դատավարությունները», կախված են միայն ամերիկյան ղեկավարության քաղաքական կամքից: Սպիտակ տունը հերթական «պղպջակն» է «ուռցնում»` հայերին ու ադրբեջանցիներին ստիպելով բարձրացնել խաղադրույքները պետդեպարտամենտի հետ երկխոսությունում, ասես Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսելով, որ նրանք ավելի մեծ չափով «իրենց առաջարկեն» Ամերիկային: Ընդ որում, վերջին պահին ամերիկացիները կօգտվեն «ամեն ինչ հետ շահելու» իրենց սիրած հնարքից, իսկ այդ արկածախնդրության բոլոր մասնակիցները դեռ երկար կվերականգնեն իրենց հեղինակությունը: Սակայն այդ կեղտոտ խաղում գլխավոր նպատակն է բորբոքել մի այնպիսի բան, ինչ արդեն եղել է 2016 թ. ապրիլի սկզբին: Չէ՞ որ ԱՄՆ-ի ու Իսրայելի (ասենք, նաև Թուրքիայի) համար շատ կարևոր է «օրինական» ռազմական ներկայություն ստանալ Արաքսի առափնյա գոտում՝ Արցախ-ԼՂՀ-ի իրանական սահմանագլխին: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կոնտրագենտները, այսինքն՝ Թուրքիան ու Իսրայելը, սկսած 2016 թ. աշնան վերջից, Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ջանքերով արդեն մի 5-6 անգամ բացահայտորեն փորձել են սեպ խրել Իրանի և Ռուսաստանի միջև: Երևում է՝ նրանք հիմա էլ են ուզում մեկ անգամ ևս փորձել թե՛ Հայաստանի ու Արցախի հայերի, թե՛ իրանա-ռուսական հարաբերությունների ամրությունը:


Ի՞նչը կարող է ձախողել ՈՒոռլիքի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մյուս «ուոռլիքների» փորձերը՝ նոր պատերազմական գործողություններ բորբոքելու Արցախում: Առաջին հերթին Հայաստանի վճռականությունը՝ վերջապես ասելու ճշմարտությունն այն դերի մասին, որ ԱՄՆ-ը խաղացել և խաղում է Անդրկովկասում: Այնուհետև՝ Իրանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների հակագործողությունները, և ես կուզեի հուսալ, որ Հայաստանի ու Արցախի հատուկ ծառայությունները անկեղծորեն կօգնեին Անդրկովկասում ԱՄՆ-ի նվաճողության ու լկտիության հակակշիռ երկրներին: Եվ, վերջապես, վերջինը՝ Ալիևի վախկոտությունը, որին 2015 թ. կոնկրետ Իրանը և կոնկրետ շատ կոշտ ձևով նախազգուշացրել է Ադրբեջանի համար բացասական հետևանքների անխուսափելիության մասին, եթե նա մեկ անգամ ևս փորձի պատերազմ սանձազերծել տարածաշրջանում: Արցախի ու Ադրբեջանի հակամարտությունը «թեժ» փուլ փոխադրելու պլանների ձախողումը, իհարկե, երաշխիք չէ այն բանի, թե չեն անցնի նաև ՈՒոռլիքի «նախաձեռնությունն» ընդդեմ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հնարավոր «ամերիկյան պատժամիջոցներն» ընդդեմ Հայաստանի ու Արցախի ղեկավարների: Բայց կյանքը հիմա այնպիսին է, որ երկու չարիքից կարելի է միայն ընտրել փոքրագույնը: Եվ, իմ կարծիքով, Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների սանձազերծման պլանների ձախողումը հենց, ընդ որում, առանց թշնամուն ու նրա դաշնակիցներին որևէ քաղաքական-դիվանագիտական ու տարածքային զիջման, պետք է լինի Անդրկովկասում իրադրության զարգացման ընթացիկ ռազմավարական պահի բարձրագույն նպատակը: Հաստատակամություն ու վճռականություն, կեղծ բարեկամներից հրաժարում՝ ահա թե ինչ են պարտավոր օպերատիվորեն ցուցաբերել Հայաստանի ու Արցախի իշխանությունները:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ