Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կառավարությունը տեղի տվեց ԱԺ-ին

Կառավարությունը տեղի տվեց ԱԺ-ին
07.06.2017 | 17:40

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել կառավարության պահանջով: Ընդդիմությունը կրկին դժգոհեց գործադիր մարմնի այս տեսակ աշխատաոճից: «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների խմբակցության ներկայացուցիչներն առավել վրդովվեցին, երբ կարևոր նախագծեր են բերվել խորհրդարան ու դրանց քննարկման համար քիչ ժամանակ է տրվում: Իսկ կառավարությունը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցման մասին նախագծերը:


«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Պետական գույքի մասնավորեցման մասին մայր օրենքի քննարկման համար նախատեսված է 90 րոպե, իսկ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի քննարկման համար՝ 2 ժամ: Այս վերջին օրենքի կոնտեքստում շուրջ 300 համայնքի ճակատագիր է որոշվում, և ճիշտ չէ սահմանափակել քննարկումը: Իսկ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին նախագծով մի քանի տասնյակ պետական օբյեկտների սեփականաշնորհում է նախատեսված: Քիչ չէ, որ հանրային քննարկում չի արվել, հիմա էլ 90 րոպե են սահմանում: Մենք առաջարկում ենք յուրաքանչյուր հարցի համար 5 ժամ սահմանել»: ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը միացավ ընդդիմադիր գործընկերոջ առաջարկին և հավելեց, որ այսպես օրենքներ չեն «սղղացնում»:
ՀՀԿ խմբակցությունը որոշեց 20 րոպե ընդիմիջում վերցնել և հարցը քննարկել կառավարության հետ: Ընդմիջումից հետո հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է ժամերը փոխել` ընդունելով ընդդիմադիրների մտահոգությունը: «Մենք եկանք կառավարության հետ համաձայնության, առաջարկում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նախագիծը քննարկել 4 ժամ, Պետական գույքի մասնավորեցման ծրագիրը՝ 3,5 ժամ, Վարչատարածքային բաժանման մասին նախագիծը՝ 3,5 ժամ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Ընդդիմությունը հայտարարեց, որ կողմ է այս տարբերակին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ