Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անթրաշ, չստիկով վարորդներ «Զվարթնոց» օդանավակայանում

Անթրաշ, չստիկով վարորդներ «Զվարթնոց» օդանավակայանում
09.06.2017 | 00:00

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխմանը դեպի քաղաք և այլ վայրեր։ «ՈՒսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին»,- ասաց վարչապետը։


Նա նշեց, որ այս իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ։ «Քննարկել Երևան-«Զվարթնոց» երթուղիների արդիականացման հնարավորությունը»,- նշեց վարչապետը։ Նա ՀՀ ոստիկանապետին առաջարկեց մեկշաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսիների վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման ու պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։ «Պրոբլեմը բոլորս շատ լավ գիտենք, անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղը Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում և այլն, լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք վարորդի տեսքը ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ոնց պիտի իրան պահի, պարոն Գասպարյան, ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ, անթույլատրելի է, 20-30 հազարով Մալաթիա-Սեբաստիայով պտտվելով բերում են Երևանյան լիճ՝ որպես Սևան»,- շեշտեց Կարեն Կարապետյանը։ Վլադիմիր Գասպարյանն էլ նշեց, որ այդ խնդիրները տարիներ շարունակ բարձրացնում են։ «Բավականին աշխատանք ունենք արած, մենք չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված անձինք, միևնույն է, ստանում են լիցենզիա, հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»,- ասաց ՀՀ ոստիկանապետը։


«Հստակ կարգավորում եք էդ դաշտը, մենք չպետք է բարդացնենք բիզնես անելը, բայց մենք պետք է հստակ դնենք հայտանիշներ, թե ինչպես պետք է Երևան-«Զվարթնոց» օդանավակայանը երթուղային տրանսպորտով ապահովել»,- ընդգծեց Կ. Կարապետյանը։

Դիտվել է՝ 2905

Մեկնաբանություններ