Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ծրագրերի բովանդակության առումով որակի դրական փոփոխություն է տեղի ունեցել»

«Ծրագրերի բովանդակության առումով որակի դրական փոփոխություն է տեղի ունեցել»
09.06.2017 | 06:15

ՀՀ նախագահի աշխատակազմը պարբերաբար հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ հասարակական կազմակերպությունների համար։ Այդ մրցույթների անվանակարգերը բազմազան են և բխում են տվյալ ժամանակահատվածի պահանջներից։ ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ մրցույթում այս անգամ առկա են Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության 100-ամյակներին նվիրված անվանակարգեր։ «Ըստ էության, մենք նման փորձ ունեցել ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ. 2014 թ. նախագահական դրամաշնորհի շրջանակներում հայտարարվեց մրցույթ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված անվանակարգերով։ ՀԿ-ները սկսեցին աշխատել մինչև 2015-ի ապրիլը, և մեծ թվով արդյունավետ ծրագրեր իրականացվեցին, որոնք մեծ հնչողություն ստացան, բազմաթիվ միջոցառումներ արվեցին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում։ Այս անգամ ընտրվել է աշխատանքի նույն սկզբունքը»,- ասաց Աննա Գալստյանը։


Մեր զրուցակիցը նշեց, որ նախագահական դրամաշնորհի շրջանակներում կան նաև մերօրյա հերոսների, հայ զինվորի կերպարի փառաբանմանը, գյուղական համայնքների, էկոտուրիզմի զարգացմանը նվիրված անվանակարգեր։ Սրանք, ըստ Աննա Գալստյանի, այն ուղղություններն են, որտեղ ծրագրերը տարիներ շարունակ մեծ արդյունավետություն են ցույց տվել։
Նորամուծություն են նաև «Մաքուր Հայաստան» և «Մանկատների բեռնաթափումը և սոցիալական որբության կրճատումը» խորագրերով անվանակարգերը։
Աննա Գալստյանը նշեց, որ այսօր առաջադեմ հասարակությունները փորձում են աշխատել, որպեսզի մանկատներում ապրող երեխաների թիվը կրճատվի, և երեխաները մեծանան ընտանիքներում, ու կրճատվի սոցիալական որբությունը։


Նախագահական դրամաշնորհային ծրագրերի համակարգողը նկատում է, որ տարիների ընթացքում ՀԿ դաշտի հետ տարվող աշխատանքները ցույց են տվել, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շնորհիվ հասարակական աշխատանքի դաշտում ակտիվությունն ակնհայտ է. «ՀԿ-ներն իրենք են առաջարկում ուղղություններ, արդիական թեմաներ։ Շատ մեծ առաջընթաց է նկատվում նաև ՀԿ-ների համագործակցության առումով։ Տարբեր կազմակերպություններ սկսում են համատեղ ծրագրեր իրականացնել։ ՀԿ-ների դաշտում, ծրագրերի բովանդակության առումով, որակի ակնհայտ փոփոխություն է տեղի ունեցել։ Դա է վկայում մեր հայտարարած վերջին մրցույթը։ Մրցույթին դիմել էր 50 հասարակական կազմակերպություն, որից 30-ը ֆինանսավորվեցին։ Նման ցուցանիշ չէինք ունեցել։ Սովորաբար շատ էին լինում դիմողները, սակայն ֆինանսավորվում էին քչերը, քանի որ ծրագրերի որակը լավը չէր։ Այս անգամ ունեինք ակնհայտ առաջընթաց և՛ որակի, և՛ ՀԿ-ների էնտուզիազմի մասով»։


Մեր զրուցակիցը նշեց, որ հասարակական կազմակերպությունները մինչև հունիսի 12-ը կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարած դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ