Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Որպես ներկայացում «Ամենը» աննախադեպ է, չենք կարող կոչել ոչ օպերա, ոչ մյուզիքլ»

«Որպես ներկայացում «Ամենը» աննախադեպ է,  չենք կարող կոչել ոչ օպերա, ոչ մյուզիքլ»
09.06.2017 | 07:53

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը հունիսի 23-ին կներկայացնի «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու-ներկայացումը։ «Ամենը» նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, մշակութային արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ բացառիկ դերին։


Գլխավոր պրոդյուսեր ՀԱՍՄԻԿ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ տեղեկացմամբ` «Ամենը» օգոստոսին կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում, հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես:
Նախագծի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր ԱՐԱՔՍ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ նախագիծը հետաքրքրության է արժանացել արտերկրում, որովհետև նորություն է, հետաքրքիր, որպես ներկայացում աննախադեպ է, չենք կարող կոչել ոչ օպերա, ոչ մյուզիքլ. «Երաժշտական առումով` ստանալու ենք հետաքրքիր երանգներ, նոր հնչողություն: Միախառնվելու են դասականը, փոփը, ֆոլկը: Բայց առաջին հերթին ուշադրության է արժանացել ներկայացման թեման: Այսօր պատմական թեմաներին գրեթե չեն անդրադառնում, հավանաբար համարելով, որ կոմերցիոն չէ: «Ամենը» ներկայացնում է հայ ժողովրդի անցած ճանապարհը, մշակույթը, ավանդույթները: Շեշտադրվելու է նաև 15 թվականը: Բայց այդ ամենն արվելու ոչ թե վավերագրության, այլ պարի, երաժշտության միջոցով` զգայական մեծ ազդեցություն թողնելով հանդիսատեսի վրա»:


Ինչո՞ւ «Ամեն»: Արաքս Մուշեղյանը պարզաբանում է. «Առաջին քրիստոնյա ազգն ենք աշխարհում, ինչո՞ւ չշեշտադրենք դա: «Ամենը» հասկանալի է բոլորին, նշանակում է` «թող այսպես լինի»: Այս խորագիրը հաստատում է նաև ներկայացման հիմքում դրված վերածննդի գաղափարը, կարծես ասելով` թող այդպես լինի: Խոսելով դժվարությունների մասին, զրուցակիցս ասաց, որ սկզբում հավաքում ես նյութը, հետո շտկում, տաշում, ինչ-որ բաներ հանում: Նրա ձևակերպմամբ` դա դժվարություն չէ, այլ անհրաժեշտ գործընթաց, որ ներկայանալի, գեղեցիկ գործ ստեղծվի: Հունիսի 23-ին կտեսնենք հենց այդ տաշած քարը: Հասմիկ Չախմախչյանը հավելեց, որ հայաստանյան և միջազգային պրեմիերայից հետո «Ամենը» համերգային տարբերակով կներկայացվի արտասահմանյան այլ բեմերում: Նախագծի շրջանակում տարվա ընթացքում կկազմակերպվեն նաև տարաբնույթ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ:
Շոու-ներկայացման լիբրետոն հեղինակել է Էդուարդ Այանյանը, երգերի տեքստերը՝ Ջիոմմարիա Մոնթին (Իտալիա) և Սուրեն Ենոքյան-Իսրայելյանը: Բեմադրող-խորեոգրաֆն է Գրիգոր Խաչատրյանը: Որպես խորեոգրաֆներ հանդես են գալիս Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը։ Զգեստների դիզայնն իրականացրել է Միքայել Շարաֆյանը (ԱՄՆ): Պրոդյուսերն է Ելենա Շուբինան (Ռուսաստան), գլխավոր պրոդյուսերը` Հասմիկ Չախմախչյանը (Ռուսաստան):


Ներկայացմանը մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, փոփ և ֆոլկ համույթներ, պարային համույթ, ինչպես նաև ճանաչված օպերային կատարողներ։
Բեմում ծավալվող պատմությունը կուղեկցվի էկրանին ցուցադրվող վիզուալ պատկերներով և անիմացիայով։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ