Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աղոթարան

Աղոթարան
09.06.2017 | 00:00

Եվ արդ, Դո՛ւ, Տեր` քաղցր և ներող, որ ներողամիտ կոչվեցիր մեղավորների պատճառով,
որ ասացիր, թե` երբ անօրենը դառնա, չեմ հիշի անօրենությունները, որ արեց:
Եվ արդ, ահա մեղավոր ծառաս եկել ընկել եմ Քո առաջ և թախանձելով
ողորմություն եմ խնդրում Քեզանից. մի՛ հիշիր իմ բազում մեղքերը, իմ անօրենությունները
երեսովս մի՛ տուր, որ թե՛ կամովի, թե՛ ակամա մեղանչեցի, թե՛ խոսքով, թե՛
գործով և թե՛ անտեղի մտածություններով պղծվեցի:
Քանզի Դո՛ւ, Տեր, սովոր ես գթալու և ողորմելու:
Ամեն:


Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ