Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հայկական տեքստիլ ընկերությունները կհամագործակցեն Ֆրանսիական «Բետանկուր» ընկերության հետ

Հայկական տեքստիլ ընկերությունները կհամագործակցեն Ֆրանսիական «Բետանկուր» ընկերության հետ
09.06.2017 | 14:51

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ֆրանսիական «Բետանկուր» ընկերության ներկայացուցիչներին, որ եռօրյա այցով Հայաստանում են։ Ֆրանսիական շուկայում առաջատար դիրք գրավող «Բետանկուր» ընկերությունը մասնագիտացված է աշխատանքային, անհատական պաշտպանության հագուստների արտադրության մեջ և հայտնի է ALLMER, GUY LEROY, NORTHMEN ապրանքային նշաններով: Ընկերությունը մտադիր է գործունեություն ծավելել Հայաստանում՝ համագործակցելով հայկական թեթև արդյունաբերողների հետ։ Նախօրեին «Բետանկուրի» ներկայացուցիչներ Մայքլ Նոքաերտը և Նիկոլաս Կրոմբետեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի հետ այցելել են Վանաձոր և Գյումրի` մարզերում գտնվող գործարանների արտադրանքին տեղում ծանոթանալու, համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:


Հանդիպումներ են կազմակերպվել հայկական 7 ընկերությունների հետ։ Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է այցի արդյունքներից։ Մայքլ Նոքաերտը նշել է, որ հայկական երկու ընկերությունների հետ շատ մոտ ապագայում արդեն կսկսի համագործակցությունը և փորձնական արտադրությունը։ Գործարարի խոսքով՝ մեկ այլ տեքստիլ ընկերության հետ հնարավոր է նաև երկարաժամկետ համագործակցություն և մեծ ներդրումներ։ «Թեթև արդյունաբերության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք տնտեսավարողներին՝ ընդլայնելու գործունեությունն ու ստեղծելու նոր աշխատատեղեր։ Կիրառում ենք աջակցության գործիքակազմն ու այն մեծացնելու հնարավորություններ նախագծում։ Մենք նաև հետամուտ ենք լինելու կադրերի վերապատրաստման խնդրի լուծմանը։ Ցանկանում եմ ընդգծել, որ դուք ունեք մեր լիակատար աջակցությունը և Հայաստանում չեք հանդիպի ոչ մի խոչընդոտի»,- նշել է նախարար Սուրեն Կարայանը։ Նախարարը գործարարների հետ քննարկել է հետագա քայլերը։ Հանդիպման ավարտին «Բետանկուր» ընկերության ներկայացուցիչ Մայքլ Նոքաերտը նշել է. «Մեզ համար անչափ կարևոր է տեսնել և համոզվել, որ այս ոլորտը ձեր կառավարության առաջնահերթություններից է։ Շնորհակալ ենք այցի կազմակերպման և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը թեթև արդյունաբերության ոլորտում լավ պատմություն ունի, մենք ցանկանում ենք զարգացնել և բարելավել հայկական արտադրանքը»։

Դիտվել է՝ 4551

Մեկնաբանություններ