ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են
11.06.2017 | 22:19

Ֆրանսիայում բացվել են ընտրատեղամասերը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի համար: Ֆրանսիացիները պետք է 7 800 թեկնածուից ընտրեն Ազգային ժողովի 577 պատգամավորի: Քվեարկությունը մեկնարկել է Փարիզի ժամանակով 08.00-ին, կտևի մինչև 18.00-ն: Առաջին փուլում հաղթում է թեկնածուն, որ կստանա ձայների բացարձակ մեծամասնությունը:

Այն ընտրատարածքներում, որտեղ հաղթողը միանգամից պարզ չի դառնա, մեկ շաբաթ անց քվեարկության երկրորդ փուլ կանցկացվի: Հաղթանակի համար բավարար կլինի ձայների պարզ մեծամասնություն: 67 000 ընտրատեղամասերում անվտանգությունը կապահովի 50 000 ոստիկան և ժանդարմ, նաև Sentinelle գործողության զինծառայողները:
Ipsos/Sopra Steria-ի՝ ուրբաթ հրապարակված հարցման արդյունքներով՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» շարժումը կարող է ստանալ ընտրողների ձայների 31 %-ը: «Առաջը» կարող է խորհրդարանում ստանալ 397-427 տեղ 577-ից: Հարցման համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը և նրա դաշնակիցները կհավաքեն ձայների 22 %-ը՝ 95-115 տեղ Ազգային ժողովում: «Ազգային ճակատ» կուսակցությունը կարող է ստանալ ընտրողների 17 %-ի աջակցությունը՝ 5-15 տեղ:

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ