ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Վախճանվել է Վանուատուի նախագահ Բոլդուին Լոնսդեյլը

Վախճանվել է Վանուատուի նախագահ Բոլդուին Լոնսդեյլը
17.06.2017 | 17:51

Սրտի կաթվածից մահացել է Վանուատուի նախագահ Բոլդուին Լոնսդեյլը, հայտնում է նորզելանդական ռադիոն: Լոնսդեյլը մահացել է մայրաքաղաք Պորտ Վիլի հիվանդանոցում, ուր նրան վատ ինքնազգացողությամբ տեղափոխել են երեկ երեկոյան: Բոլդուին Լոնսդեյլը Վանուատուի նախագահ էր ընտրվել 2014-ին: Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահին երեք շաբաթում կընտրեն խորհրդարանի անդամներն ու նահանգային կառավարությունների ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ