Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Գերմանիայի կանցլերին

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Գերմանիայի կանցլերին
18.06.2017 | 02:05

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: 40 րոպե տևած զրույցի ընթացքում նրանք քննարկել են միջազգային մի շարք հարցեր, այդ թվում՝ կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագիրը, Աֆրիկյան մայր ցամաքի աղետալի խնդիրները: Կողմերը համակարծիք էին, որ «չպետք է պատեր կառուցվեն, այլ պետք է քանդվեն պատերը»: Վատիկանի գրադարանում հանդիպումը Մերկելի չորրորդ առանձնազրույցն է Ֆրանցիսկոս պապի հետ:


Կանցլերը պապին նվիրել է արգենտինական քաղցրավենիք և դասական երաժշտության ձայնասկավառակներ՝ Բեթհովենի ստեղծագործությունների:

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ