Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը
18.06.2017 | 02:07

Վերջին 2 օրվա ընթացքում շփման գծում իրագործված սադրանքները բանակցային գործընթացը փակուղի մտցնելու Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորումներն են՝ հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը:

«Դա բացահայտ մարտահրավեր է ընդդեմ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերի։ Նմանատիպ ապակառուցողական քայլերը՝ չկանխվելու դեպքում, հանգեցնելու են վտանգավոր հետևանքների, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար»,- ասել է Ներսիսյանը։

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ