Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դարաշրջանի ավարտը՝ Էմանուել Մակրոնը վերցրեց Ազգային ժողովը

Դարաշրջանի ավարտը՝ Էմանուել Մակրոնը վերցրեց Ազգային ժողովը
19.06.2017 | 09:28

Նախնական սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը MoDem կենտրոնամետ կուսակցության հետ համատեղ կունենա 360- 403 մանդատ Ազգային ժողովի 577 մանդատներից: Դա, փաստացի, ռեկորդ է Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ: Ռեկորդային էր նաև ընտրողների չմասնակցությունը՝ 56 %: Ֆրանսիայի սոցիոլոգիկան ինստիտուտերի մեծ մասը ժամը 20-ին ընտրատեղամասերի փակումից հետո նախագահի կուսակցությանը կանխատեսեցին 355-360 մանդատ նոր խորհրդաանում: Միայն Elabe կենտրոնը 373- 403 մանդատ տվեց Մակրոնի La République en Marche կուսակցությանը՝ MoDem-ի դաշնակիցների հետ:

Երկրորդ տեղում Հանրապետականներն են՝ կենտրոնամետ UDI-ի հետ դաշինքով, նախնական հաշվարկներով նրանք կունենան Ազգային ժողովում 107-130 մանդատ: Հինգ տարի Ֆրանսիան կառավարած սոցիալիստները տապալվեցին ընտրություններում՝ ստանալով 30-48 մանդատ: 5-8 մանդատ կունենա Մարին Լե Պենի Ազգային ճակատը: 22- 28 մանդատ կարող են ստանալ ծայրահեղ ձախ «Աննվաճ Ֆրանսիա» շարժումը (Ժան Լյուկ Մելանշոնին ներառյալ) և կոմունիստական կուսակցությունը: Ֆրանսիայի Ազգային ժողովի ներկա ընտրություններում երկու անգամ սահմանվեց պատմական ռեկորդ Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ՝ սկսած 1958-ից: Հունիսի 18-ին ընտրատեղամասեր չգնաց ընտրողների 56%-ը: Խորհրդարանի ընտրությանը մասնակցեց ընտրողների 44%-ը 47,5 միլիոնից:

Չմասնակցության առաջին ռեկորդը սահմանվել էր հունիսի 11-ին՝ քվեարկության առաջին փուլում՝ ընտրատեղամաս չեկավ 51,3%-ը: 47,5 միլիոն ֆրանսիացիներից 24,4 միլիոնը չքվեարկեց: Վերջին 20 տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 60-70% (2012-ին՝ 55-57%).
«Սա դարաշրջանի ավարտն է»՝ BFM-TV-ի եթերում ընտրոթյունների արդյունքները մեկնաբանեց Վալերի Պեկրեսը՝ Իլ դե Ֆրանսի հանրապետական քաղաքապետը: Մարին Լե Պենը իր կուսակցությունը հայտարարեց «միակ ուժը» նորընտիր խորհրդարանում, որ դիմադրելու է «Ֆրանսիայի անհետացմանը».
Ձախերի ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը ընտրվեց Մարսելից, նա հայտարարեց, որ ընտրություններին ռեկորդային ցածր մասնակցության պատճառով ապագա կառավարությունը «լեգիտիմություն չի ունենա սոցիալական ոլորտում պետական հեղաշրջում անելու համար» ու երդվեց, որ ծայրահեղ ձախերը «սոցիալական նվաճումների ոչ մի դյույմ առանց պայքարի չեն հանձնի»:
RFI


Հ.Գ. Ֆրանսիացիների կեսը ընտրությունների չգնաց՝ անձրև էր գալիս, կիրակի էր, իսկ կիրակի օրը նրանք սիրում են հանգստանալ, գլխավոր ընտրությունն արդեն արվել էր՝ Էմանուել Մակրոնը նախագահ էր ընտրվել, բոլորն էլ վստահ էին նրա La République en Marche կուսակցության հաղթանակին, իսկ ընտրատեղամասեր գնացած ֆրանսիացիները իրենց հետ տարել էին հումորի զուտ ֆրանսիական զգացումը: La Provence-ը հրապարակել է Պրովանսի Մարտիգ քաղաքի ընտրատեղամասերից մեկում գտնված քվեաթերթիկը: Մարին Լե Պենի Ազգային ճակատի ընտրացուցակում են Դոնալդ Թրամփը և նրա տեղակալ Վլադիմիր Պուտինը: Մարտիգը Մարսելի մերձակա քաղաք է Միջերկրականի ափին, ֆրանսիացիները համարում են իրենց Վենետիկը՝ գեղեցկության և բազում ջրանցքների համար: Ընտրատեղամասի հանձնաժողովը հումորից զուրկ լինելով՝ քվեաթերթիկը համարել է անվավեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ