USD481.93
EUR569.16
RUB8.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Հայաստանի արտգործնախարարը Կատարում քննարկել է երկրի շուրջը զարգացումները

Հայաստանի արտգործնախարարը Կատարում քննարկել է երկրի շուրջը զարգացումները
19.06.2017 | 10:06

Հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:
ԻՆչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի ԱԳ նախարարն իր կատարցի գործընկերոջը հանձնել է Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։


Զրուցակիցները քննարկել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Հանդիպմանն արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում, մասնավորապես Պարսից ծոցում և Կատարի շուրջ զարգացումները։ Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ և մշտապես ամենայն ուշադրությամբ է հետևում իրադարձություններին արաբական աշխարհում։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները և համատեղ լուծումներ գտնել։

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ