«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՌԴ Տուլայի շրջանում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժած 9 քաղաքացիներից 3-ը դուրս են գրվել

ՌԴ Տուլայի շրջանում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժած 9 քաղաքացիներից 3-ը դուրս են գրվել
19.06.2017 | 10:07

Հունիսի 18-ին, ժամը 14.13-ին Ռուսաստանի դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամաԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:
Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 9 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր:


Վթարից զոհվածը ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Օթար Նասիրովն է:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փրկարար ծառայության գնդապետ Ա. Ղազարյանը, ով ժամը 17:30-ին հաղորդել է, որ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի 22 GG 299 պետհամարանիշով միկրոավտոբուսը (որում եղել են 20 քաղաքացի), ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած: Տուժածներից 6-ը տեղափոխվել են Ստուպինո, 3-ը՝ Տուլա քաղաքի հիվանդանոց:


Տուլայի հիվանդանոց են տեղափոխվել Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը (2005 թ,) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ Տուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Դավթյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը: Մյուս տվյալները ճշտվում են:


Ավելի ուշ՝ ժամը 20:50-ին ստացված տեղեկատվության համաձայն٫ Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վալերիա Ստեփանյանի (1988 թ.), Նորայր Գալստյանի (1979 թ.), Ռոմիկ Նիկողոսյանի (1958 թ.) առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ