Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բեռնատար մեքենան Լոնդոնի մզկիթներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացիների

Բեռնատար մեքենան Լոնդոնի մզկիթներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացիների
19.06.2017 | 14:49

Այսօր բեռնատար մեքենան Լոնդոնի մզկիթներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացիների: Մեկ մարդ զոհվել է, մեկ տասնյակը՝ վիրավորվել, նրանցից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպից հետո ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա մի տղամարդու: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ միջադեպի առնչությամբ իրավապահները քննում են ահաբեկչության վարկածը։


Լոնդոնում մզկիթներից մեկի մերձակայքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, երբ մարդիկ հավաքվել են գիտակցությունը կորցրած տղամարդու շուրջ, հայտնում է AP-ն: «Ես քայլում էի փողոցով և տեսա գետնին պառկած մի տղամարդու։ Երբ մոտեցա նրան, ասացին, որ նա առողջ չէ. նա կորցրել էր գիտակցությունը»,- գործակալությանն ասել է Աբդիքադար Վարֆան։ Նրա խոսքով՝ քիչ անց, երբ ինքը հեռացել է դեպքի վայրից, բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Times պարբերականը, վկայակոչելով ականատես Աբդուլռահման Սալեհ Ալամուդիին, գրում է, որ վարորդը բղավում էր, թե «ցանկանում է սպանել բոլոր մահմեդականներին»։

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ