ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը բացարձակ մեծամասնություն է ստացել

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը բացարձակ մեծամասնություն է ստացել
19.06.2017 | 14:51

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ստացել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո:
Ընտրությունների առաջին փուլում ընտրվել է ընդամենը չորս խորհրդարանական: Երեկ պարզվեց մնացյալ 573 մանդատների հարցը, որի համար պայքարում էր 1146 թեկնածու: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին է ընտրվել կիրակի օրվա ընտրություններում, որ ռեկորդային է երկրի համար: Կին պատգամավորները 577 -տեղանոց Ազգային ժողովի պատգամավորների 38,65 տոկոսը: Նախորդ գումարման Ազգային ժողովում կար 155 կին: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կկազմեն «Առաջ, Հանրապետություն» հաղթող կուսակցությունից պատգամավորների 46,45 տոկոսը:


Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը առաջին անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և օրենսդրության համաձայն` այժմ պետք է հրաժարվի Եվրախորհրդարանի մանդատից՝ երկու լիազորությունները հնարավոր չէ համատեղել: Մարին լը Պենն իր հաղթանակը վստահ է անվանել Պա դե Կալեի իր գրասենյակում ելույթ ունենալիս, երբ հայտարարվել են ընտրությունների երկրորդ փուլի առաջին արդյունքները: Էնեն-Բոմոն քաղաքի իր ընտրատարածքում «Ազգային ճակատի» նախագահն ստացել է ձայների 58,75 տոկոսը:


Նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցության կազմում Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում 3 ֆրանսահայ է ընտրվել՝ Ժակ Մարիլոսյանը՝ Փարիզից, Դանիել Կազարյանը՝ Լիոնից, 30-ամյա Գիյոմ Կասբարյանը՝ Շարտրից։ Նրա խոսքով՝ ևս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը, ում ամուսինն է հայ, ընտրվել է Վիերզոնից։

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ