Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Կառավարության ծրագրի տեսլականն է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալը

Կառավարության ծրագրի տեսլականն է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալը
19.06.2017 | 14:52

Կառավարության արտահերթ նիստում գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին։
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, կառավարության՝ 2017-2022 թվականների Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Ծրագրի առանցքում լայնամասշտաբ բարեփոխումներն են: Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ծրագիրը հենվում է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման, լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության իրականացրած ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները: Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության 9 ամսում կատարած նախաձեռնությունները, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել: Հստակ ամրագրված են առաջնահերթությունները և տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խորացող կապը և Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական:


Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:
«Կարծում եմ՝ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջև: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել և´ տնտեսության, և´ գործազրկության, և´ նվազագույն աշխատավարձի, և´ արտահանման ծավալների, ինչպես նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Բացի այդ, ըստ ոլորտների հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները և անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին»,- անդրադառնալով ծրագրին՝ ասել է վարչապետը:


Կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ