«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իրանը Դեր-էլ-Զորի շրջանում հրթիռակոծել է ԻՊ-ի դիրքերը

Իրանը Դեր-էլ-Զորի շրջանում հրթիռակոծել է ԻՊ-ի դիրքերը
19.06.2017 | 14:53

Իրանը երեկ հրթիռակոծել է Սիրիայի արևելյան սահմանները՝ Դեր-էլ-Զորի շրջանը՝ թիրախավորելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) հայտարարել է, որ հրթիռակոծման հետևանքով «մեծ թվով ահաբեկիչներ» են սպանվել:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ