Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների. Կառավարության ծրագիր

ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների. Կառավարության ծրագիր
19.06.2017 | 14:54

ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակում, Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացում, հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորում և այլն. Սա կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագրի արտաքին քաղաքականությանն է առնչվում։


«Հայաստանի Հանրապետության նախագահի ուրվագծած արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման համար արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու`


- ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա.
- արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը.
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը»,- նշված է ծրագրի արտաքին հարաբերությունների բաժնում։
Երկկողմ հարաբերություններում, ըստ ծրագրի, նախատեսվում է՝
-Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը,
- ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը,
- եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,
- անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը,
- փոխշահավետ համագործակցության ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկող ԱՊՀ մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացմանը,
- Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,
-Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության շարունակմանը,
- Ամերիկա մայր ցամաքի երկրների հետ համագործակցության զարգացմանը,
- Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի պետությունների հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,
- հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը:
Բազմակողմ հարաբերություններում նախատեսվում է՝
- ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը,
-ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը,
- ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության ընդլայնմանը,
-ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությանը,
- ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը,
-Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ ներգրավվածության խորացմանը, 2018-ին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպմանը,
- ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը,
- միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը. - երկկողմ և բազմակողմ ձևաչափերով խորհրդարանական դիվանագիտության զարգացման և կապերի ամրապնդման աջակցմանը. - Հայաuտանի տնտեսական կայուն զարգացմանը նպաստելուն, մասնավորապես՝
- երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնման միջոցով,
- հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, նոր շուկաների բացահայտմանը, օտարերկրյա ներդրումների և դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի ավելացմանը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավման միջոցով,
-միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ակտիվացմանը, տնտեսական բնույթի միջոցառումներին հայկական կողմի մասնակցության ապահովմանը,
- ՀՀ տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավմանը.
- օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը.
- արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին, այդ թվում՝ սիրիահայերին աջակցության ցուցաբերմանը.
- օտարերկրյա պետություններում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը.
- միջազգային ասպարեզում ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն առավել ընկալելի դարձնելուն, բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձևավորմանն ուղղված գործողությունների իրականացմանը:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ