Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                

Ընտրություններ համայնքներում

Ընտրություններ համայնքներում
19.06.2017 | 14:57

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի համայնքներում հունիսի 18-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: ԿԸՀ-ի տվյալների համաձայն, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական թեկնածու՝ Մաջիտ Ամոյանը՝ հավաքելով 19 ձայն: Սաղմոսավան գյուղում առաջադրված երեք թեկնածուներից հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն՝ Գևորգ Ավագյանը՝ ստանալով 69 ձայն: Անկուսակցական Պատվական Թադևոսյանը ստացել է 12 ձայն, ինքնաառաջադրված ՀՅԴ թեկնածու Գյուտ Ղազարյանը՝ 44 ձայն:
Արարատի մարզի Սուրենավան համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ ստանալով 796 ձայն: ԲՀԿ-ական թեկնածու Վազգեն Ղազարյանը հավաքել է 469 ձայն:


Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում գործող գյուղապետն է վերընտրվել՝ Արմեն Խլղաթյանը (603) ձայն: Մյուս երեք թեկնածուներից Պողոս Եղիազարյանը հավաքել է 327 ձայն, անկուսակցական Գրիգոր Գիրգորյանը՝ 199 ձայն:
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում 2 թեկնածուներից առավել ձայներ ստացել է գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը՝ 3073 ձայն: Նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը պարտվել է՝ նա հավաքել էր 1319 ձայն:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գործող գյուղապետն է հաղթել. ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը հավաքել է 1792 ձայն, նրա անկուսակցական մրցակից Արմենուհի Մելիքյանը՝ 218 ձայն:


Շիրակի մարզի Բայանդուր և Կարմրաքար համայնքներում ընտրությունները մրցակցային չեն եղել, վերընտրվել են գործող համայնքապետերը՝ Դավիդ Դավդյանը (214 ձայն) և Արթուր Մաթևոսյանը (14 ձայն):
Շիրակի մարզի Հովիտ համայնքում առաջադրված երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ական են եղել, ՀՀԿ-ական Արարատ Սահակյանի (114 ձայն ) դեմ պայքարում հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ավետիք Մեսրոպյանը (151 ձայն):

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ