Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գալուստ Սահակյանի մարգարեությունը շարունակվում է

Գալուստ Սահակյանի մարգարեությունը շարունակվում է
19.06.2017 | 14:58

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել նաև 2018 -ից հետո՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Իհարկե, ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կմնա։ Ինչպես Կարեն Կարապետյանը, այնպես էլ մեր թիմի անդամները կմնան, բայց երկրի ղեկավարությունը կապված ապագայի հետ կմնա Սերժ Սարգսյանը»,- ասել է Գալուստ Սահակյանը։ Կառավարության ծրագրի մասին, որ այս շաբաթ ներկայացվելու է ԱԺ, Գալուստ Սահակյանն ասել է, թե տարբերվում է նախորդից. «Կարծում եմ՝ տարբերություններ կլինեն, որովհետև կառավարման նոր ձև է և կարծում եմ՝ և տնտեսութան, և քաղաքականության մեջ անհրաժեշտ է որոշակի փոփոխություն մտցնել, ընդ որում դա ամբողջ քարոզարշավի ժամանակ ասել ենք»։


Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած 850 միլիոն դոլարի ներդրումներին, որոնք դեռ չեն իրականացել, Գալուստ Սահակյանը նշել է, թե խոսքը 85 կոպեկի մասին չէ. «Ես կարծում եմ, բնականաբար, հնարավորություններ կլինեն և գտնում եմ, որ առաջիկայում կսատարեն, դա 85 կոպեկ չի, մենք խոսում ենք միլիոնավոր դոլարների մասին, իսկ մարդիկ մտածում են՝ վաղը չէ մյուս օրը անմիջապես գործարանները պիտի կառուցվեն և շահագործվեն»։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ