Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երկիր ծիրանիի» առաջին «դավաճանները»

«Երկիր ծիրանիի» առաջին «դավաճանները»
19.06.2017 | 14:59

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անվստահություն հայտնելով Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին: Անվստահության հիմք է ընդունվել նրանց կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և սկզբունքները չպահպանելը: Հայտարարության մեջ նշվել է, որ իրենց գործունեությամբ, վարքով և կայացրած որոշումներով նրանք շեղվելով կուսակցության ծրագրից, սկզբունքներից և գաղափարախոսությունից՝ չեն կատարել իրենց պարտականությունները, ինչը դավաճանություն է երևանցիների շահերի, խմբակցության անդամների, «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնարար դրույթների հանդեպ:

«Երկիր ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին առաջարկվում է հրաժարվել «Երկիր ծիրանի» կուսակցությանը երևանցիների տված ձայների հիմքով Երևանի ավագանու լիազորություններից։
Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը պատրաստվում են հայտարարությամբ պարզաբանել իրավիճակը:

Դիտվել է՝ 7208

Մեկնաբանություններ