Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Մեկնարկում է «Book Bank - գրքի տաղավար» նախագծի երրորդ փուլը

Մեկնարկում է «Book Bank - գրքի տաղավար» նախագծի երրորդ փուլը
19.06.2017 | 16:33

Այս տարի նախագիծն իրականացնում է Vivaro News-ը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ գրքին ու ընթերցանությանը սևեռել և միևնույն ժամանակ բարեգործություն անել: «Book Bank»-ն իր 4-ամյա պատմության ընթացքում 40,000 գիրք է հավաքել, որոնք այսօր իրենց ընթերցողներին են գտել տարբեր գյուղերում, զորամասերում:


Այս տարի Գրքի բանկը տեղադրվելու է Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանի դիմաց: Ծրագիրը կմեկնարկի հունիսի 23-ին, ժամը 19:00-ին: Բոլոր ցանկացողները կարող են իրենց գիրքը բերել և թողնել արկղի մեջ: «Book Bank»-ի թիմը խնամքով կհավաքի դրանք և կնվիրի որևէ գյուղի, համայնքի, քաղաքի գրադարանի՝ ձեր իսկ գրքերով քաղաքից հեռու ապրող մարդկանց համար գրքի տոն կազմակերպելով:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ