«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հայաստանի և Արցախի հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է. եզրափակիչ բանաձև

Հայաստանի և Արցախի հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է. եզրափակիչ բանաձև
19.06.2017 | 22:19

Հունիսի 16-18-ին ՀՀԿ-ն և Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կազմակերպել էին «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»:
Քննարկվել և ընդունվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի եզրափակիչ բանաձևը։


«Մենք` 2017 -ի հունիսի 16-18-ին քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը և կարևորելով


- Հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործումը,
- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը,
- Քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը,
- Հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում,
- Հայկական պետություններում կուսակցությունների վերլուծական և կառուցվածքային կարողությունների զարգացման նպատակով փորձագիտական ձևաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտությունը,
- Հայկական պետություններում տնտեսության առաջանցիկ զարգացումը և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև սոցիալական արդարության նպատակային քաղաքականությունը.
1. Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
2. Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է, և հատկապես՝ հայկական զինված ուժերը:
3. Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը և տարածաշրջանի անվտանգությունը:
4. Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը:
5. Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից՝ հասցեական գնահատականներ տալ և նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ:
6. Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը:
7. Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության և միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման և հանդուրժողականության անհրաժեշտությունը:
8. Նպաստելու ենք ընտրական համակարգերի շարունակական կատարելագործմանը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը:
9. Վերահաստատում ենք Ստեփանակերտ քաղաքում հայկական կուսակցությունների ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:
10. Առաջարկում ենք Սփյուռքի մյուս երկու ավանդական կուսակցություններին հետագայում միանալ այս համաժողովի աշխատանքնքներին»,- ասված է ընդունված բանաձևում։


«Ազատ հայրենիք»
«Ազատություն»
«Ազգային միաբանություն»
«Ազգային վերածնունդ»
Արցախի ժողովրդական կուսակցություն
Արցախի կոմունիստական կուսակցություն
Արցախի արմենական կուսակցություն
Արցախի հանրապետական կուսակցություն
ԲՀԿ
«Լուսավոր Հայաստան»
ՀՀԿ
ՀՅԴ
ՀԿԿ
Հայաստան քրիստոնեադեմոկրատական կուսակցություն
ՀՀՇ
«Հանրապետություն»
«Հզոր հայրենիք»
ՄԻԱԿ
ՍԻՄ
«Քաղաքացիական պայմանագիր»

Դիտվել է՝ 4132

Մեկնաբանություններ