Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիգեն Հակոբյան. Դրական տեղաշարժեր նկատվեցին հարկային-մաքսային համակարգերում

Վիգեն Հակոբյան. Դրական տեղաշարժեր նկատվեցին հարկային-մաքսային համակարգերում
19.06.2017 | 22:21

Այս կառավարությունն իր անցած 9 ամսվա ժամանակաշրջանն աշխատել է ըստ էության կամ նախընտրական, կամ բուն ընտրական շրջանում՝ Aysor.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Դա ենթադրում է, որ այդ հատվածը բավական ապակայուն շրջան է եղել, երբ քաղաքական պոպուլիզմն օդում կախված է, և այդ շրջանը, սովորաբար, Հայաստանի նման երկրներում տնտեսական գործունեության համար ապակայունացման շրջան է, և շատերը խուսափում են զբաղվել տնտեսական ակտիվ գործունեությամբ»,- ասել է Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով՝ եղել է բավական բարդ շրջան կառավարության համար։ Նախորդ կառավարության ներկայացրած ծրագիրը կարճաժամկետ էր.
«Այնտեղ խնդիրները դրված էին կոնկրետ ամիսների կտրվածքով։ Տնտեսությունն այդ ժամանակ ռեցեսիայի մեջ էր, հետևաբար, գլխավոր խնդիրն այն էր, որ համապատասխան մթնոլորտ ստեղծելով՝ կանգնեցնել այդ ռեցեսիան»։


Բացի այդ, ըստ Վիգեն Հակոբյանի, վարչապետը նշել էր, որ 2016-ից 2017 թվականն իրենք իրենց առջև դրել էին սանիտարական գործառույթ կատարելու խնդիր՝ օպտիմիզացնել ծախսերը, փորձել ինչ-ինչ ինստիտուցիոնալ հիմքեր դնել։
«Կադրերի կրճատումն, իհարկե, բավականին ցավոտ ֆունկցիա է, և գրեթե բոլոր կառավարություններն իրենց առջև նման խնդիր դնում էին, ցուցանիշներ էին հայտարարում, բայց գործը դրան չէր հասնում, որովհետև բավական ռիսկային խնդիր էր։ Քանի որ վարչապետն իր էությամբ պոպուլիստ չի, կրճատումներ եղան՝ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր։ Դրա համար, իհարկե, քննադատվեցին, բայց կատարեցին իրենց առջև դրած խնդիրը»։ Մյուս գլխավոր խնդիրը, որ իր կառավարության առջև դրել էր վարչապետը՝ մոտիվացնել տնտեսությունը, որպեսզի տնտեսության մեջ լավ տրամադրություններ ստեղծվեն։ «Տնտեսության մեջ շատ կարևոր է տրամադրությունների փոփոխությունը, որպեսզի թե տեղի, թե առավել ևս դրսի գործարարները շահագրգռվածություն ունենան տնտեսության մեջ փող դնելու։ Այս առումով, այս կառավարությունն, այն էլ այդ քաղաքական ապակայունացման շրջանում, կարողացավ քիչ թե շատ կայունացնել իրավիճակը և այդ բազայի վրա մոտիվացնող տեխնոլոգիաների շնորհիվ փորձել հիմք դնել քիչ թե շատ աճի»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Նա նշեց, թե թեպետ Հայաստանում ընդունված չէ վիճակագրական տվյալներին հավատալ, բայց նշվում է, որ այս մի քանի ամիսներին 6,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ «Ամենակարևոր նշանակությունը, իմ կարծիքով, այն էր, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կարողացավ տնտեսության անկումը կանգնեցնել և հիմքեր ստեղծեց, որ հետագայում արդեն նոր կառավարությունն ավելի խաղաղ պայմաններում փորձի համակարգային փոփոխություններ անել»,- նկատեց Հակոբյանը։ Նա ընդգծեց, որ որոշակի դրական տեղաշարժեր նկատվեցին հարկային-մաքսային համակարգերում. «Այն տնտեսական աճը, որի մասին խոսվում է, հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատմամբ։ Իսկ ներդրումներ եթե կան, դժվար թե հիմա պտուղներ են տալիս, որովհետև դեռևս դրանք կատարվում են, հետևաբար, այս պահի տնտեսական աճը պայմանավորված է ստվերից գումարների բյուջե ներգրավմամբ»։

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ