«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անլվա, նաև թշշացող ու դղրդացող թիվ 67 երթուղի

Անլվա, նաև թշշացող ու դղրդացող թիվ 67 երթուղի
20.06.2017 | 09:00

«Ավտոբուսում աղբ թափելը խոզություն է» վերնագրով մի զավեշտ հրապարակեցինք «Իրատեսի» թիվ 43-ում` հունիսի 9-ին։ Մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան շրջանները` Աջափնյակ վարչական շրջանի 17, 15-րդ թաղամասերը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, Իսակովի պողոտան, Մաշտոցի պողոտան, Ամիրյան փողոցը, այնուհետև «Ռոսիա Մոլը» հարավ-արևելյան հատվածի հետ կապող, օրնիբուն ուղևորներով ապահովված թիվ 67 ավտոբուսային երթուղու շարժակազմերից մեկում փակցված է վերոնշյալ ազդեցիկ ազդագիրը։ Սակայն, ինչպես նշյալ շարժակազմը, այնպես էլ մյուսները երթուղի են մտնում աղտոտ վիճակում։ Ակնհայտ է, որ դրանք առհասարակ չեն լվացվում։ Զավեշտն ավարտվում է հետևյալ վեհանձն քաղաքացիական առաջարկով. «Հարգարժան Նավասարդյան, հետևեք, որ յուրաքանչյուր օր քաղաքային տրանսպորտը երթուղի ելնի հիգիենիկ վիճակում, այսինքն` լվացված, փոշեզրկված, զանազան բուրմունքներից ձերբազատված»։


Անշուշտ, կռահեցիք, որ ուղերձն ուղղված էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին։ Անկասկած, սպասելի էր, որ արծարծված խնդիրը կարժանանա վերջինիս ուշադրությանը։ Չարժանացավ։ Թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսներն ուղևորափոխադրումներ են իրականացնում հակահիգիենիկ վիճակում` անլվա, փոշեպատ և զանազան բուրմունքներով հագեցած։ Սրանից զատ, մի քանի ավտոբուսների պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են ցելոֆանե թաղանթով։ Բայց, կարծես, սա լիովին ապահովված ուղեգիծ է, և նրա գծատեր-սեփականատերը պարտավոր է ապակին ապակիով փոխարինել։


Սակայն տիար Նավասարդյանը և սույն ուղեգիծը սպասարկող ընկերությունը, քաղաքակիրթ պայմաններում երթևեկելու մեր սահմանադրական իրավունքը կյանքի չկոչելով, այս երթուղում մի նորույթ են կիրառել։ Ավտոբուսների և՛ առջևի, և՛ հետևի դռները յուրաքանչյուր կանգառում բացվելուց առաջ ուժգին թշշում են ու փակվում դղրդոցով։ Հավանաբար սա շեղում է ուղևորների ուշադրությունն ավտոբուսային խառնափնթորությունից և նրանց ուղևորությանը ինչ-որ թշշումադղրդոցային երանգ հաղորդում։


Ինչևէ, խնդիրը պետք է անհապաղ կարգավորվի, այն է` թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսները պետք է ուղեգիծ դուրս գան թարմ, մաքուր և ժպտերես, այլ խոսքով, ուղղակի աչք շոյեն։ Դրանց դռները պետք է բացվեն ու փակվեն մեղմանուշ շշնջյունով։ Եթե ոչ, ապա նշյալ խնդիրը, ամենատարբեր դրսևորույթներով, կզավեշտվի «Իրատեսի» գալիք համարներում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ