Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանում այլասերման քարոզի թույլատրելիությունը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք

Հայաստանում այլասերման քարոզի թույլատրելիությունը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք
20.06.2017 | 22:44

«Հայք» վերլուծական- տեղեկատվական կենտրոնում այս թեմայի շուրջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արման Բոշյանը նախապես նշելով, որ բացարձակապես հաճելի չէ, բոլորին էլ տհաճ այս թեմայի հաճախակի արծարծումը լրատվամիջոցներով, ընդհանրապես, այս թեմայով խոսելը, ասաց.


«Սակայն, փաստը մնում է փաստ. 3 տարի առաջ մենք առաջարկեցինք կառավարությանը և Ազգային ժողովին` ընդունել օրենք, որը Հայաստանում այլասերման քարոզչությունն արգելի: Դա չի նշանակում, որ այդ մարդիկ որևէ կերպ հետապնդվելու են, սակայն քարոզչությունը ստեղծում է անառողջ մթնոլորտ: Կարծում եմ, առողջ մտածելակերպ ունեցող ցանկացած մարդ դա հասկանում է: Հարցն այլ բանի մեջ է: Այն ժամանակ մեզ ասում էին, որ նման վտանգ չկա, որ Հայաստանում ոչ ոք նման քարոզչություն չի անելու և այլն, և այլն: Սակայն, վերջին 3 տարվա ընթացքում ահավոր ագրեսիվացել է այդ քարոզչությունը Հայաստանում: Երևանի կենտրոնում պաստառներ են տեղադրում նման քարոզչության, հեռուստատեսությամբ ցուցադրում են այլասերման քարոզչության տարրեր պարունակող ֆիլմեր, մշակույթը լեցուն է այլասերման քարոզչությամբ և այլն: Օրինակ, «Հոդված-3» ակումբը ցուցադրում է անգամ ֆիլմեր միասեռական ամուսնությունների մասին: Այսինքն` այս թեման անընդհատ եռացվում է, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը միասեռականների դրոշն էր բարձրացրել»:


Ըստ «Համահայկական ծնողական կոմիտե»-ի նախագահի, իրենք փորձում են այս թեմայի մասին չխոսել, քանի որ Հայաստանում շատ ավելի կարևոր բազում խնդիրներ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել:


«Սակայն,- շարունակեց Արման Բոշյանը,- եթե նայենք մեր լրատվական դաշտին, ստեղծվում է տպավորություն, թե բոլոր մնացած խնդիրները լուծվել են և Հայաստանում անպայման պետք է այս թեման անընդհատ մղել առաջ: Սա անթույլատրելի է, դա հատկապես վտանգավոր է երեխաների համար: Այդ իսկ պատճառով այս ասուլիսի բուն իմաստն այն է, որ նոր կառավարությունն ու Ազգային ժողովը վերջապես անդրադառնան այս թեմային և անմիջապես ձեռնարկեն միջոցներ` ընդունելով այլասերման քարոզչությունն արգելող օրենք: Որպեսզի մեզ չասեն, որ աշխարհում նման բան չկա, ներկայացնեմ համապատասխան փաստեր: Երևի շատերը գիտեն, որ Ռուսաստանում կա նման օրենք, բայց դուք երևի կզարմանաք` իմանալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա նման օրենք, 9 նահանգում: Դրա մասին «Վաշինգտոն պոստը» դեռ 2014 թվականին հոդված էր գրել, այդ հոդվածի իմաստն այն էր, թե մենք ինչպե՞ս կարող ենք խոսել կամ պահանջել այլ երկրներից որևէ այլ վերաբերմունք այս երևույթների նկատմամբ, եթե մեզ մոտ այդ արգելքները կան: Շատերը դրա մասին չգիտեն: Այսինքն` եթե մեր խորհրդարանում նստած չինովնիկները և ուրիշներ ուզում են անընդհատ հղում տալ միջազգային փորձին, կա այդ փորձը աշխարհի տարբեր երկրներում»:


Բանախոսի հավաստմամբ, իրենք չեն ասում, թե այդ մարդկանց սահմանադրական իրավունքը որևէ կերպ խախտվի, ընդամենն ուզում են, որ մեծամասնության իրավունքն ևս պաշտպանվի և Հայաստանում ստեղծվի առողջ մթնոլորտ:


«Շատ տհաճ է, որ Հայաստանում այդ թեման անընդհատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է,- ասաց Արման Բոշյանը:- Անընդհատ փորձում են պաստառներ, քարոզչություն… Վերջերս, կարծեմ, «Փինք Արմենիա» կազմակերպությունը տեղադրել էր լուսանկարներ միասեռականների, այլասերվածների` եկեղեցիների դեմը, հարսանիքի շորերով: Այսինքն` իրենք ի՞նչ են ուզում ասել, իրենք բացահայտ քարոզչությամբ են զբաղված` չնայած նրան, որ մեր Սահմանադրությամբ բոլոր մարդկանց իրավունքները հավասարաչափ պաշտպանվում են»:


Քարոզչությունը, չափուսահման անցնելն, ըստ մամուլի ակումբի հյուրի, Հայաստանում արդեն ստեղծում է տհաճ ու վտանգավոր մթնոլորտ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ