Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սվիտալսկի. ՀՀ ինքնիշխանության սպառնալիքները ոչ թե ԵՄ-ի բարեկամական աջակցության մեջ են, այլ ինչ-որ այլ տեղում

Սվիտալսկի. ՀՀ ինքնիշխանության սպառնալիքները ոչ թե ԵՄ-ի բարեկամական աջակցության մեջ են, այլ ինչ-որ այլ տեղում
20.06.2017 | 23:30

Հայաստանի ինքնիշխանության և ներքին գործերին միջամտելու սպառնալիքները ոչ թե ԵՄ բարեկամական աջակցության մեջ են, այլ ինչ-որ այլ տեղում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով` գոյություն ունեն հարցեր, որոնց վերաբերյալ ԵՄ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է խոսել:

«Մենք դա մշտապես անում ենք, քանի որ մեր հայ գործընկերները որոշակի համաձայնություններ են ընդունում որոշակի ոլորտների վերաբերյալ: Տեղյակ եք, որ Հայաստանի և Եվրամիության միջև ֆինանսավորման համաձայնագիր է կնքվել: Երբ 2 կողմերի միջև համաձայնություններ կան հակակոռուպցիոն անկախ գործակալության ստեղծման վերաբերյալ, մենք, որպես պայմանագրի կողմ, ոչ միայն խոսելու իրավունք ունենք, այլև դա մեր պարտականությունն է»,- նշեց Սվիտալսկին` շարունակելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության մի շարք հարցեր հիմնված են այն փաստի վրա, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել են ֆինանսավորման այդ համաձայնագրերը:

«Այդ համաձայնագրերը թելադրող բնույթ չունեն, դրանք համաձայնեցվել են 2 կողմերի ինքնիշխան կամքով: Դրանց համաձայնեցումից հետո երբեմն շատ դետալային հարցերում, ինչպիսին, օրինակ, հակակոռուպցիոն գործակալությունն է, մեր պարտականությունն է տեսակետ ունենալ և այս մասին հայտնել: Շուտով ևս մեկ առաքելություն կժամանի Երևան ստուգելու, թե Հայաստանն ինչպես է կատարում արդարադատության և պետական կառավարման ոլորտներում ֆինանսավորման համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները: Ես կասկածում եմ, որ Հայաստանում որոշ պաշտոնատար անձինք կամ արհամարհելով, կամ ոչ բարի կամքով կարող են ասել. «ԵՄ-ն ինչպես կարող է խոսել այն մասին, ինչը մեր ներքին գործն է»: Ես ցանկանում եմ, որ Հայաստանի հասարակությունն իմանա` երբ մենք կարծիք ենք հրապարակում, ապա ոչ այն պատճառով, որ դրա համար հատուկ իրավունք ունենք: Ոչ, սա ընդամենը պարտականություն է»,- ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը: Նրա խոսքով` մի քանի օր առաջ ինքը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին նամակ է ուղարկել` իշխանություններին կոչ անելով հրապարակել ԵՄ հետ ֆինանսավորման այդ համաձայնագրի տեքստը:

«Որպեսզի հայերն իմանան, թե ինչու ենք մենք պարտավոր խոսել: Կարծում եմ, որ սա Եվրամիության կողմից մասնավոր մոտեցում է: Մենք ապրում ենք չափազանց փոխկապված աշխարհում, մենք պետք է ընդունենք, որ կան մեխանիզմներ, կոնվենցիաներ, պայմանագրեր, որոնք մյուսներին հնարավորություն են տալիս իրենց կարծիքն արտահայտել, թե ինչ է տեղի ունենում այս կամ այն երկրում: Սա մեր այսօրվա աշխատանքի մի մասն է: Եվ ես շատ ուրախ եմ, որ մեծ թվով սովորական հայեր, առանց իմ դասախոսությունների և ուսուցանող ջանքերի, սա հրաշալի հասկանում են: Եվ ես զարմացած եմ, քանի որ հայերը սփյուռքի շնորհիվ, կոսմոպոլիտիկ աշխարհայացքի շնորհիվ հրաշալի հասկանում են, որ ինքնիշխանության և երկրի ներքին գործերին միջամտելու սպառնալիքները գտնվում են ինչ-որ այլ տեղում և ոչ մի դեպքում մեր բարեկամական աջակցության մեջ»,- ամփոփեց Պյոտր Սվիտալսկին:

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ